Սուրբ Գևորգ եկեղեցի (Արջահովիտ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գևորգ եկեղեցին (Արջահովիտ)[1], Հայ առաքելական եկեղեցի, որը կառուցվել է 6-րդ դարում։ Գտնվում է Լոռու մարզի Արջահովիտ գյուղում։ Ճարտարապետական և կոնստրուկտիվ ինքնատիպ լուծումներով և միաժամանակ ավանդական տարրերով մշակված՝ Արջահովիտի միախորան եկեղեցին առանձնահատուկ տեղ է գրավում վաղմիջնադարյան նույնատիպ հուշարձանների շարքում։

Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԼոռու մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը6-րդ դար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված6-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Վերանորոգում

խմբագրել

Եկեղեցու վերանորոգման և վերականգնման աշխատանքները սկսվել են 1991 թվականին և ավարտվել են 2001 թվականին։

Վերականգնման նախագծի հեղինակն է` ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը։ 2001 թվականին եկեղեցին վերաօծվել[2] է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ և Գուգարքի հոգեւոր դասի մասնակցությամբ։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
  2. «Hayastan All Armenian Fund - Արջովիտ գյուղի Սբ. Գեւորգ եկեղեցի». www.himnadram.org. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.