Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան

Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան[1] (ռուս․՝ Гимназия имени Святого Григора Нарекаци), հայկական դպրոց, որը գտնվում է է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում՝ Մոսկվայում, Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու համալիրում։ Գործում է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հովանու ներքո։

Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան
Տեսակդպրոց
Հիմնադրված է2018
Անվանված էԳրիգոր Նարեկացի
Աշակերտներ20 (2019)
ԵրկիրՌուսաստան
ՀասցեОлимпийский проспект, 9

Վարժարանը նախատեսված է առաջինից տասնմեկերորդ դասարաններում սովորող աշակերտների համար։ Վարժարանում կարող է սովորել 300 աշակերտ[2]։

Պատմություն խմբագրել

2018 թվականին Մոսկվայի կրթության վարչության կողմից վարժարանը կրթական ծառայությունների մատուցման իրավունք է ստանում։ Հայաստանի վարչապետ Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում 2018 թվականի հունիսի 14-ին Նիկոլ Փաշինյանն այցելում է նորաստեղծ Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանը[3]։ 2019 թվականի սեպտեմբերին դպրոցն ընդունել է իր առաջին աշակերտներին։ Վարժարանում սովորում է 20 աշակերտ (ըստ 2019 թվականի տվյալների)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Этнокультурные школы с армянским компонентом: прихоть или необходимость?». Армянский музей Москвы и культуры наций (կանադական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  2. «Первая в России армянская гимназия имени Нарекаци откроется в Москве». Hayern Aysor (ռուսերեն). 2018 թ․ հուլիսի 4. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  3. «Նիկոլ Փաշինյանը ՌԴ–ում այցելել է Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան (ՖՈՏՈ)». newsarmenia.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.