Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Կոմոտինի)
Կոմոտինիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (հուն․՝ Ναός Αγίου Γρηγορίου του Φωτιστή), հունական ճարտարապետական ոճով կառուցված հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում Հունաստանի Կոմոտինի քաղաքում[1]։
Կոմոտինիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի հուն․՝ Ναός Αγίου Γρηγορίου του Φωτιστή | |
---|---|
Կոմոտինիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ինչպես նաև Հայաստանի և Հունաստանի բարեկամ երկրների դրոշները | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | Հունաստան, Մակեդոնիա, Կոմոտինի |
Տարածաշրջան | Հարավային Եվրոպա |
Դավանանք | Հայ առաքելական եկեղեցի |
Ներկա վիճակ | կանգուն |
Ճարտարապետական ոճ | Հունական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1834, նոյեմբերի 25 |
St Gregory the Illuminator (Komotini) Վիքիպահեստում |
Եկեղեցին բացվել է քաղաքի հայ համայնքի հովանավորությամբ և նախաձեռնությամբ։ Կոմոտինին համարվում է Հունաստանի հայաշատ քաղաքներից մեկը։
Պատմություն խմբագրել
Կոմոտինին Մակեդոնիա երկրամասի և ամբողջ Հունաստանի ամենահայաշատ քաղաքներից մեկն է։ Այստեղի հայ համայնքն ակտիվորեն մասնակցում է երկրի քաղաքային կյանքին։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Կոմոտինիում բացվել է 1834 թվականի նոյեմբերի 25-ին։ Եկեղեցին գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում։
Տեղի հայերը կրոնական այս կառույցի հետ կապված ստեղծել են մի շարք պատմություններ և ավանդություններ։ Այն նվիրված է Սուրբ Հովհաննեսին, թեև կրում է Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը, ում շնորհիվ քրիստոնեությունը Հայաստանում ընդունվել է, որպես պետական կրոն։
Ամեն կիրակի եկեղեցում կատարվում է պատարագ և ծիսական արարողություններ։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Κωνσταντίνος Ζατζόπουλος (2009). Οι Αρμένιοι της Κομοτηνής. Κομοτηνή, σελ. 117-121. ISBN 978-960-86488-4-5.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Կոմոտինի) կատեգորիայում։ |