Սուրբ Աստվածամոր եկեղեցի

Սուրբ Աստվածամոր եկեղեցի[2], գտնվում է Պրահայի Նոր քաղաքում՝ 753/18 Յունգմանի հրապարակում՝ Վացլավի հրապարակից ոչ հեռու։ Հիմնադրվել է կայսր Կարլ IV-ի կողմից։ Ներկայիս եկեղեցին և վանքը ներառում են նախնական մոնումենտալ նախագծի միայն պրեսբիտերիումը և ամբիտը։

Սուրբ Աստվածամոր եկեղեցի
չեխ․՝ Kostel Panny Marie Sněžné
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՉեխիա Չեխիա
ՏեղագրությունՊրահա[1]
ՀասցեJungmannovo náměstí 753/18110 00 Praha, Nové Město
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԹեմՊրահայի թեմ
Հիմնական ամսաթվերը1350
Մասն էKlášter u Panny Marie Sněžné?
Ժառանգության կարգավիճակpart of cultural heritage site in the Czech Republic?
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածԿույս Մարիամ ձյան
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված1350
Քարտեզ
Քարտեզ
 Church of Our Lady of the Snow (Prague) Վիքիպահեստում
pms.ofm.cz

Պատմություն խմբագրել

Կույս Մարիամի Սնեժնայայի եկեղեցին և վանքը հիմնադրվել են 1347 թվականին կողմից Կարլ IV կայսեր կողմից (ըստ պատմական գրառումների՝ հիմքը դրվել է 1347 թվականի սեպտեմբեր 3-ին՝ Կարլ IV-ի և Բլանշի (Վալուա տոհմից) թագադրումից մեկ օր անց) որպես եռանավ բազիլիկ և ապագա թագադրման տաճար կարմելիտների միաբանության վանական սրբությամբ)։ Կարլ IV-ը կարմելիտների միաբանությանը (որը 1245 թվականից եղել է ծայրահեղ աղքատության մեջ) վանքի կառուցման թույլտվության հետ միասին տվել է մեծ հողակտոր և փայտ, որից կառուցվել է նրա թագավորական խնջույքի սրահը։ Հողամասի հյուսիս-արևմտյան մասի (որի վրա կառուցվել են Կուռնոե շուկայի տներն ու կրպակները) վարձակալությունից հետագայում միաբանությունը դրամական միջոցներ է ստացել նաև եկեղեցու կառուցման համար։ Լրացուցիչ եկամուտ է ստացվել ինդուլգենցիաների և քաղաքացիների մուծումների միջոցով։

Սուրբ Մարիամ Սնեժնայա եկեղեցի խմբագրել

Նախնական նախագծից, որով այն նախատեսված էր որպես երկու աշտարակներով շենք՝ 100 մետր երկարությամբ և միջին նավի 40 մետր բարձրությամբ, ավարտվել է միայն պրեսբիտերիյը (օծվել է 1379 թվականին), գլխավոր մասի հիմքրը, «բարձր գեղեցիկ աշտարակը» և վանքը, այսինքն՝ այն տաճարի պլանավորված շինարարության միայն մի մասը, որը պետք է մրցեր Սուրբ Վիտի մայր տաճարի և Զբրասլավի ցիստերցիանական վանքի հետ։

Եկեղեցու աշտարակի և նավի շինարարությունը, ըստ Յուլիա Ռեխտերովայի՝ 1981 թվականի հնագիտական հետազոտությունների արդյունքների, սկսվել է 15-րդ դարի առաջին կեսին, սակայն ընդհատվել է հուսյան պատերազմների պատճառով։ Այդ ժամանակ եկեղեցում ծառայում էր հուսյան քարոզիչ Յան Ժելիվսկին։ Եկեղեցու կառուցման վայրը հայտնաբերվել է Յունգմանի ներկայիս հրապարակում՝ Յունգմանի հուշարձանի մոտ և դրա տակ։ Հուսյան պատերազմների ժամանակ շենքը վնասվել է (զանգն ընկել է աշտարակից), իսկ հետո լքվել վանականների կողմից և անկում է ապրել։ 15-րդ դարի վերջին վանականները վերադարձել են, բայց ապրելու տեղ չեն ունեցել։ 1566 թվականին փլուզվել են եկեղեցու գոթական կամարները։

1603 թվականին Ռուդոլֆ 2-րդ կայսրը եկեղեցին վանքի հետ նվիրել է ֆրանցիսկյաններին։ 1611 թվականին՝ կայսերա-բավարական զորքերի կողմից Պրահայի պաշարման ժամանակ, հարձակում է տեղի ունեցել եկեղեցու և վանքի վրա, որի ժամանակ սպանվել է 14 վանական։ 2012 թվականին տեղի է ունեցել Պրահայի 14 նահատակների սրբացման գործընթացը։

Եկեղեցին կառուցվել է 1625 թվականին և նույն թվականի մայիսի 14-ին օծվել Պրահայի արքեպիսկոպոս Առնոշթ Հարրահի կողմից։ Ներքին հարդարանքը շարունակվել է մինչև 17-րդ դարի 2-րդ կեսը։ Այդ դարում ավարտվել է վանքի կառուցումը։ Ներքին բակում կառուցվել է Կուսյ Մարիամ թագուհու միանավ կապելլան, որը կոչվում է «Պորցինկուլսկայա» (20-րդ դարի սկզբին վանքի վերականգնման ժամանակ քանդվել է)։

1606 թվականից հետո կիսակառույց և կիսաքանդ համալիրը վերանորոգվել է իր նոր տերերի՝ բոբիկ ֆրանցիսկյանների կողմից, որոնց Ռուդոլֆ II կայսրը նվիրել է ավերակները։ Փլուզված գոթական կամարները փոխարինվել են Վերածննդի ոճի կառուցվածքով (աստղային երկնքի, Մարիամ Աստվածածնի, Սուրբ Երրորդության և սրբերի պատկերներով ցանցավոր ռենեսանսային կամարներ), ինչպես նաև կառուցվել է վերնասրահով մուտքի շինություն։ Նախնական պլանով նախատեսված պրեսբիտերիումը ներկայում օգտագործվում է որպես եկեղեցի։ Ունենալով 31,5 մետր բարձրություն՝ այն Պրահայի ամենաբարձր տաճարային շենքերից մեկն է։ Վանքը վերակառուցվել է բարոկկո ոճով 17-րդ դարի երկրորդ կեսին։ Կողային նավերի գոթական որմնադրվածքիի մնացորդները պահպանվել են բարոկկո ոճի կապելլաներում, որ նվիրված են Մարիամ Աստվածածնին և Յան Նեպոմուցկուն։

Ինտերիեր խմբագրել

 
Սուրբ Աստվածամոր եկեղեցու ինտերիերը բարոկկոյի ոճի բեմով

Երգչախմբի վերնասրահը ներքին տարածությունը ներկայումս ավելի ցածր է, համեմատած նախնական վիճակի հետ։ Նախնական գոթական խաչակիր շերտավոր կամարները, որոնք հասել են մինչև 34 մետր բարձրության, 16-րդ դարի վերջին ամբողջությամբ ավերվել էին։ Այն բանից հետո, երբ Ռուդոլֆ 2-րդը վանքը փոխանցել է ֆրանցիսկյաններին, որոնք սկսել են վերանորոգում, շենքի ներսում կրկին կառուցվել են Վերածննդի ոճի ցածր ցանցային կամարներով։ Բնականաբար, դրա հետ մեկտեղ իջեցվել են նաև պատուհանները։ Եկեղեցու ձեղնահարկում կարելի է տեսնել նախնական գոթական կամարների հետքերը։ Պատուհանների կամարները տեսանելի են նաև դրսից։

Եկեղեցու ինտերիերում պահպանվել են վաղ բարոկկոյի շրջանի մի շարք արժեքավոր հուշարձաններ, որոնցից ամենանշանակալին է Պրահայում վաղ շրջանի բարոկկոյի խորանային ճարտարապետության ամենալայնածավալ նմուշներից մեկը՝ սյուներով խորանը (բարձրությունը՝ 29 մ), որն ավարտվում է «Գողգոթա» խմբով, մասնավորապես՝ Խաչելության, Սուրբ Հովհաննես Ավետարանչի և Մարիամ Աստվածածնի քանդակներով։ Զոհասեղանն արվել է 1649-1651 թվականներին ընկած ժամանակահատվածում փայտի փորագրման անհայտ վարպետների կողմից։ Խորանի ստորին նկարը, որ հեղինակել է պրահացի նկարիչ Անտոնին Ստևենսը, ներկայացնում է Կույս Մարիամի Սնեժնայայի (նաև Սանտա Մարիա Մաջորե) կողմից Հռոմի եկեղեցու հիմնադրման մասին լեգենդը։

Ձախ կողային խորանի վրա պատկերված է Վացլավ Վավրինցի Ռեիների «Ավետում» նկարը, որը արված է յուղաներկով և բարոկկոյի ոճի գագաթնակետն է։ Կտավը վերականգնվել է 1929-1930 թվականներին ակադեմիական նկարիչ Ֆրանտիշկ Ֆիշերի կողմից։ Միևնույն ժամանակ նա ստեղծել է դրա կրկնօրինակը, որը մնացել է իր տնօրինության տակ։

Ուշ գոթական ոճի մասին հիշեցնում է 16-րդ դարի վերջի մկրտության անագե ավազանը, որի կափարիչից գողացել են Սուրբ Հովհաննես Մկրտչի՝ բարոկկո ոճով քանդակը։

Եկեղեցու հատակին գտնվում են հայտնի անձանց մի շարք դամբարաններ, այլ մարմիններ տեղավորվել են պրեսբիտերիայի տակ գտնվող դամբարանում։ Եկեղեցում, օրինակ, թաղված են կայսերական զորքերի հրամանատար Ռուդոլֆ II-ը, Կոմս Հերման-Քրիստոֆ Ռուսվորմը։

Ճարտարապետական նկարագրություն խմբագրել

Ներկայիս Կույս Մարիամ Սնեժնայայի եկեղեցին կարմելիտյան վանքի գոթական տաճարի անավարտ նախագծի պրեսբիտերիան է։ Եկեղեցին բաղկացած է հինգ նեղ կամարակապ մեծ երկայնական տարածությունից, որը կամարապատված է վերածննդի ցանցային կամարներով։

Արևմտյան, առջևի ճակատային պատին գտնվում է վարդաքանդակ պատուհանը։ Եկեղեցու ուրվագիծը արտաքնապես մասնատում են հենասյուները։ Նրանց միջև ամբողջ պատը զբաղեցնում են բարձր գոթական եռաբաժին պատուհաններ, որոնք Վերածննդի ժամանակաշրջանում իջեցվել են և տեղադրվել նոր մասվերկներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Приход Девы Марии Снежной в Праге». pms.ofm.cz. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.

Գրականություն խմբագրել

  • Jan Kapistrán Vyskočil, Šest století kostela a kláštera Panny Marie Sněžné v Praze. Praha 1947.
  • Pavel KALINA, Jiří KOŤÁTKO: Praha 1310-1419, Kapitoly o vrcholné gotice.
  • Růžena BAŤKOVÁ a kol.: Umělecké památky Prahy, Nové Město, Vyšehrad. Praha 1998.
  • Josef OPITZ: Sochařství v Čechách za doby Lucemburků. Praha 1935, s. 8.
  • Albert KUTAL: České sochařství doby lucemburské (1350-1420). Praha 1962.
  • Jiří FAJT, Hana HLAVÁČKOVÁ, Ikonografie tympanonu od Panny Marie Sněžné, in: Bulletin Národní galerie
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Աստվածամոր եկեղեցի» հոդվածին։