Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի

Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (լեհ.՝ Cerkiew Narodzenia Przenajświętszej Bogurodzicy), հունա-կաթոլիկական եկեղեցու փայտե տաճար։ Կառուցվել է 1671 թվականին Լեհաստանի Պոդկարպատսկի վոեվոդության Յարոսլավսկի պովյատի Խոտինեց գյուղում։

Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՏեղագրությունChotyniec?
Դավանանքկաթոլիկություն
ԹեմUkrainian Catholic Archeparchy of Przemyśl–Warsaw?
Հիմնական ամսաթվերը1671 և 1615
Մասն էԼեհաստանի և Ուկրաինայի կարպատյան շրջանի փայտե եկեղեցիներ
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և անշարժ հուշարձան
ԱնվանվածՄարիամ Աստվածածնի ծնունդ
Հիմնադրված1671 և 1615
Մակերես0,67 հեկտար, 4,34 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 Greek Catholic Church in Chotyniec Վիքիպահեստում

2013 թվականի հունիսի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 37-րդ նստաշրջանում, որ անցկացվել է Կամբոջայում, Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցին Լեհաստանի և Ուկրաինայի կարպատյան շրջանի այլ փայտե եկեղեցիների հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[1][2]։

Նկարագրություն խմբագրել

Եկեղեցու կառուցման մասին առաջին փաստագրական հիշատակումը թվագրվում է 1671 թվականով[3]։ Եկեղեցու նախնական շենքն ունեցել է երկու կամ երեք գմբեթներ թմբուկների վրա։ Գավթի վրա եղել է Ավետման մատուռը հետ արտաքին սրահներով։ Եկեղեցին բազմիցս վերակառուցվել է, մասնավորապես 1733, 1858 և 1925 թվականներին։

Եկեղեցին Լեհաստանում գործող հունա-կաթոլիկական մի քանի տաճարներից մեկն է, որոնք կանգուն են մնացել պատերազմից հետո և խուսափել հետպատերազմյան ոչնչացումից, որը կապված էր բնակչության տեղահանության հետ։ 1947 թվականին ուկրաինացիների արտաքսումից հետո այն փակել են, իսկ հետո հանձնել կաթոլիկ եկեղեցուն։ 1980-ական թվականներին այն կրկին փակվել է խարխուլ վիճակում գտնվելու պատճառով։ 1990 թվականին տաճարը հանձնվել է սկզբնական տերերին՝ հունա-կաթոլիկական համայնքին։ 1991-1994 թվականներին եկեղեցին ամբողջությամբ վերանորոգվել է ծխականների ուժերով։

Եկեղեցին առանձնանում է շինության ինքնատիպությամբ և ներդաշնակությամբ։ Փայտե տաճարը կազմված է երեք մասից․ մեջտեղում զոհասեղանն է, նեֆը, բաբինեցը և գավիթը։ Թմբուկների վրա տեղադրված գմբեթներն ութանկյուն են։ Նախասրահի տանիքը երկթեք է։ Բաբինեցը եռահարկ է, երկու զոհասեղաններով։ Եկեղեցու օրիգինալ զանգակատունն ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և 1993 թվականին ավելացվել է 17-րդ դարի զանգակատունը Տորկի գյուղից։ Ինտերիերում պահպանվել են 1735 և 1772 թվականների սրբապատկերներ, մասնավորապես՝ Վերջին դատաստանը ներկայացնող սրբապատկերը նեֆի հարավային պատին։ Տարիներ շարունակ լքված լինելու պատճառով սրբապատկերների մի մասը ոչնչացել է, բայց մնացել է նոր վերանորոգված իկոնոստասը, որը հավանաբար ստեղծվել է 1671 թվականին Մարիամ Աստվածածնի հրաշագործ սրբապատկերի հետ միասին։ Կա նաև սրբապատկեր Սուրբ Նիկողայոսի պատկերով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Дерев’яні церкви Карпат внесли до Списку всесвітньої спадщини ЮНЕСКО
  2. Карпатські церкви стали спадщиною ЮНЕСКО // Українська правда / Історична правда. — Неділя, 23 червня 2013
  3. «CHOTYNIEC - parafia p.w. Narodzenia NMP - Dekanat Przemyski». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.