Սուրբ Աստվածածնին եկեղեցուն ընծայելու տաճար

Սուրբ Աստվածածնին եկեղեցուն ընծայելու տաճար (ռուս.՝ Храм в честь Введения во храм Пресвятой Богородицы, կարճ՝ Ընծայման տաճար, Վվեդենսկի տաճար, ռուս.՝ Введенский храм), ռուս ուղղափառ եկեղեցու Աստրախանի թեմի տաճարը, որը գտնվում է Աստրախանում։ Ներկայումս վերագրվում է Յոհան-Պրեդտեչենսկի վանքին, որի մոտակայքում էլ գտնվում է։

Սուրբ Աստվածածնին եկեղեցուն ընծայելու տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակկառույց և եկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԱստրախան
Դավանանքուղղափառություն
ԹեմԱստրախանի թեմ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Տաճարը կառուցվել է 1818-1822 թվականներին։ 1923-1939 թվականներին գրավվել է բարենորոգիչների կողմից, այնուհետև փակվել է և հանձնվել ավտոդպրոցին։  Աստրախանի մարզգործկոմի՝ 1953 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ տաճարի շենքը վերասարքավորվել է «Գլավավտոտրանսկադրայի» ավտոդպրոցի համար։ Տաճարի զանգակատունը քանդվել է, ներսում տեղադրվել բազմաթիվ միջնորմներ։

1994 թվականին տաճարը վերադարձվել է Ռուս ուղղափառ եկեղեցուն։ 1996 թվականին տաճարի վրա խաչ է տեղադրվել։ 2005 թվականին անցել է Յոհան-Պրեդտեչենսկի վանքի հովանու տակ, տաճարում վերսկսվել են ժամերգությունները։

Ժամանակակից վիճակ

խմբագրել

Ներկայում տաճարը գտնվում է ծայրահեղ վթարային վիճակում։ Կիրակի օրերին և տասներկու տոներին տաճարում պատարագ է մատուցվում։ Խոստովանությունը տեղի է ունենում նախօրեին՝ երեկոյան ժամը 16:30-ին Յոհան-Պրեդտեչենսկի վանքում։

Վանքի կողմից տաճարում կատարվել են մի շարք բարելավումներ, վերանորոգվել է տանիքը, անցկացվել է ջեռուցման համակարգ, կառուցվել է հատակը, դրվել են պատուհաններ, գմբեթը պահող փայտամածներ։ 2014 թվականի դեկտեմբերին ուսումնասիրվել է տաճարի տակ գտնվող գետինն և հիմքը, և Յոհան-Պրեդտեչենսկի վանքի վանահայր Պյոտրը (Բարբաշով) լրագրողներին հայտնել է, որ տաճարը կվերականգնվի` կառուցվելով փայտամածներ, գմբեթը պահող թմբուկ և գմբեթ[1]։

2016 թվականի մայիսին տաճար վրա նոր խաչ է հայտնվել[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «В Астрахани стараются возродить один из красивейших храмов региона — Введенскую церковь». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  2. Водружение креста на Введенский храм. Астрахань

Արտաքին հղումններ

խմբագրել