Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ռուիսպիր)

եկեղեցի

Ռուիսպիր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Ռուիսպիր գյուղում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԿախեթի մարզ

Պատմություն խմբագրել

Հասարակության միջոցներով կառուցված եկեղեցու գոյության մասին վավերագրերում առաջին անգամ արձանագրվել է 1818 թվականին[1]։ Հավանաբար այն կառուցվել է 18-րդ դարում։ Փայտաշեն եկեղեցին Սուրբ Աստվածածին անվամբ հիշվատակվել է բազմաթիվ վավերագրերում։ 1852-1853 թվականներին եկեղեցին եղել է քայքայված։ Նորոգման աշխատանքները նախատեսվել են կատարել թեմական առաջնորդի և տեղի իշխանների համատեղ ջանքերով։ Մինչև 1873 թվականը բոլոր վավերագրերում Ռուիսպիրում հիշվում է միայն այդ եկեղեցին։

․․․Այդ բանը նկատելով Թելաւի գործակալ արժ. Գէորգ ա. քահ. Տէր-Սարգսեանը իւր ազդու խօսքերով սկսեց յորդորել գիւղացիներին, որ հնի տեղ նոր եկեղեցի շինեն և ինքը՝ Տեր-հայրը գործին գլուխ կանգնելով հասաւ իւր ցանկացած նպատակին և այսօր Ռուիսպիրի հայ գիւղացիները ունեն հնի տեղ քար ու կրից շինած մի նոր եկեղեցի. ահա այդ նորաշեն Սուրբ Աստվածածնայ եկեղեցւոյ օծման հանդեսն էր, որ կատարուեցաւ ամսոյ 17-ին, կիւրակէ օրը...»։

Եկեղեցին մինչև 1910-ական թվականները հիշվում է տարբեր վավերագրերում։ 1924 թ մարտի 16-ին (Մեկ այլ վավերագրով՝ եկեղեցին փակվել է 1923 թ.[3]) եկեղեցին փակվել է և այլևս չի գործել[4]։

Ճարտարապետություն խմբագրել

Սբ. Աստվածածին եկեղեցին մինչև հիմա կանգուն է (օգտագործվում է որպես աղաց)։ Այն աղյուսով ու գետաքարով, կրաշաղախով կառուցված հասարակ շենք է։ Ունի երկու մուտք։ Ծածկը փայտաշեն է։ Արտաքին չափերն են՝ 13,34 x 7,93 մետր։

Քահանա խմբագրել

Տեր Հովհաննես Ձամուկյան՝ հիշվում է 1800-1818 թվականներին, ձեռնադրվել է 1800 թվականինին Սարգիս արքեպիսկոպոսի կողմից[5]։

Կարապետ Տեր-Ներսիսյանց՝ հիշվում է 1908 թվականին, հովվել է նաև Իղալթո և Կողոթո գյուղերինე[6]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2569, թ. 17-18
  2. «Արձագանք», 1896, № 139, էջ 3
  3. ՀԱԱ, ֆ. 57, ց. 3, գ. 525, թ. 120-121
  4. ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 3146, թ. 8
  5. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2569, թ. 17
  6. ლიზბარაშვილი ი. გ., რუისპირის ყველაწმინდის ეკლესია, “მაცნე”, 1984, № 1, էջ 130-144

Արտաքին հղումներ խմբագրել