Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ջուղա)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի վարչական կենտրոն հանդիսացող Ջուղա քաղաքում[1][2]։ Ներկայում ամբողջությամբ ավերված է[3]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակՈւղղանկյուն հատակագծով եկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՋուղա, Ջուղայի շրջան
ՏարածաշրջանՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ԴավանանքՀայ առաքելական
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված
Ժառանգության կարգավիճակՈչ
Ճարտարապետական ոճՀայկական
Հիմնադրված12-րդ դար
ՇինանյութՃեղքված քարեր

Տեղադրություն

խմբագրել

Եկեղեցին կառուցվել է Ջուղա քաղաքի արևելյան կողմում՝ անմիջապես քաղաքը շրջափակող պարսպի մոտ, բարձր բլրանման ապառաժի վրա[1]։

Պատմություն

խմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնադրվել է 12-ից 13-րդ դարերում[1][2]։ 16-րդ դարի վերջերին եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել[1]։

Ճարտարապետական նկարագիր

խմբագրել

Եկեղեցի

խմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցին ուներ ուղղանկյուն հատակագիծ, զույգ ավանդատներ և արևելյան կողմում աբսիդ։ Շինության հյուսիսային և արևելյան պատերը շարված էին բնական ժայռերի վրա։ Շարվածքը հիմնականում ճեղքված քարերից է իրականացվել։ Եկեղեցու ներքին տարածքը ծեփապատ էր[1]։

Եկեղեցու ներսի հարդարանքում՝ ավանդատների և բեմի շարվածքներում, տեղադրված են եղել Սահակին, Մինասին, Խերամին և այլ ջուղայեցիներին հիշատակող խաչքարեր։

Արդեն խորհրդային տարիներին եկեղեցու արևմտյան, հարավ-արևելյան կողմերում կանգնեցված մի շարք խաչքարեր տեղահան էին արված[1]։

Պարիսպ

խմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցին չորս կողմերից շրջափակված էր բավականին բարձր և ամուր պարսպով։ Այն հուշարձանին փոքրիկ բերդի տպավորություն էր հաղորդում[1]։

Գերեզմանատուն

խմբագրել

Եկեղեցին ուներ իր գերեզմանոցը, որը գտնվում էր փոքր ինչ հեռու՝ նրա հարավ-արևմտյան կողմում, փոքր բլրակի արևմտյան լանջի վրա։ Այն իրենից ներկայացնում էր շուրջ 60 խաչքարերով և այլ տապանաքարերով գերեզմանատուն։ Խաչքարերը թվագրվում էին 16-ից 17-րդ դարերով։ Արդեն խորհրդային տարիներին խաչքարերը կիսով չափ ընկած կամ հողի մեջ թաղված էին։ Գերեզմանոցում գտնված տապանաքարերն ու խաչքարերը կարևոր տեղեկություններ են հաողրդել Ջուղա քաղաքի անցյալի մասին[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Արգամ Այվազյան, Ջուղա, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան - 1984 թվական, էջ 31-32։
  2. 2,0 2,1 «Սամվել Կարապետյան, Նախիջևան քարտեզագիրք, Երևան, 2012 թվական, էջ 24։». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  3. «Նախիջեւանում հայկական հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում» (արխիվացված