Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նափառեուլ)

եկեղեցի

Նափառեուլ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Նափառեուլ գյուղում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԿախեթի մարզ և Նափառեուլ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1818 թվականին գյուղում եղել է մեկ եկեղեցի՝ «Աստ գոյ ժողովրդականաց մի տախտակաշէն [եկեղեցի], արդեամբ քվաթախէվէցի Պապայի»[1]։ 1841 թվականի և հետագա տարիների վավերագրերում հիշատակվում են քարաշեն Սբ. Աստվածածին եկեղեցին և գյուղից դուրս գտնվող գերեզմանատան մատուռըՀ[2]։ Եկեղեցին ունեցել է հետևյալ անունները՝ Նոր Կիրակի, Սբ. Աստվածածին, Սբ. Թովմա։ Հավանաբար այդ անունները եկեղեցին ստացել է վերանորոգումներից հետո օծման արարողության արդյունքում։

Նափարեուլի հայերը քահանա չեն ունեցել։ Նույնիսկ ամենահայաշատ տարիներին գյուղը հիշատակված է Կախեթի հայ բնակչություն ունեցող, բայց անքահանա բնակավայրերի ցուցակներում[3]։

1908-1910 թվականներին գյուղին հովվել է Սանիորի քահանան՝ Մարտիրոս Հարությունյանցը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2569, թ. 24
  2. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3802, թ. 42
  3. ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 1383, թ. 1

Արտաքին հղումներ խմբագրել