Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կաղզվան)

եկեղեցի Կաղզվանում

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող եկեղեցի Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Գաբեղյանք գավառում։ Ներկայումս գտնվում է Թուրքիայի Կարսի մարզի Կաղզվանի շրջանի Կաղզվան քաղաքում, նրա արևելյան մասում, այգիների մեջ[1][2]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կաղզվան)
ՏեղադրությունԹուրքիա Թուրքիա Կարսի մարզ, Կաղզվանի շրջան, Կաղզվան
ԱշխարհԳաբեղյանք, Այրարատ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Պատմական երկիրՄեծ Հայք Մեծ Հայք
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակձևափոխված մզկիթ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ19-րդ դար
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կաղզվան) (Թուրքիա)##
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կաղզվան) (Թուրքիա)
40°08′31″ հս․ լ. 43°07′21″ ավ. ե.HGЯO

Պատմություն խմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման թվականն անհայտ է։ Համարվում էր նորակառույց եկեղեցի։ Այստեղ պահվում էին հայկական ձեռագրեր՝ Ավետարան, Աստվածաշունչ և այլն։ Հետագայում եկեղեցին դառնում է ուխտավայր, որի մնացորդները գոյություն են ունեցել մինչև 20-րդ դարի վերջերը[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայոց պաշտամունքային վայրեր», Ստեփան Մելիք-Բախշյան, Երևան, ԵՊՀ Հրատարակչություն, 2009, էջ 47․
  2. 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 909 — 992 էջ։