Սուրբ Ամենափրկիչ վանք (Շահկերտ)


Ամենափրկիչ վանք, հայկական ավերված վանք Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահկերտ (ներկայիս անվանումը՝ Ղազանչի) (Ջուլֆայի շրջան) գյուղում[1]։ Վանքը գտնվում էր գյուղի կենտրոնում[1][2]։

Սուրբ Ամենափրկիչ վանք (Շահկերտ)
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ճարտարապետություն
Կարգավիճակավերված
Ճարտարապ. ոճհայկական ճարտարապետություն

Պատմություն խմբագրել

Վանքը հիմնադրվել է 12-13-րդ դարերում։ Ըստ եկեղեցու դռան շեմքի վերևում տեղադրված խաչքարի հայերեն արձանագրությանը՝ վանքը վերակառուցվել 1654 թվականին[2][3]։

Ճարտարապետություն խմբագրել

Խորհրդային վերջին տարիներին (1980-ականներ) վանական համալիրի արտաքին պատերը, եկեղեցուն կից գավիթը և հարակից այլ շինություններ ավերակ էին։ Վանքը հորինվածքով երկնավ բազիլիկ կառույց էր՝ բաղկացած աբսիդից և երկու գավիթներից։ Արևմտյան ճակատի վրա կային հայերեն գրություն, իսկ ներսի պատերին պահպանվել էին որմնանկարի բեկորներ[2][3]։

Ոչնչացում խմբագրել

Վանքը հողին է հավասարեցվել 1997 թվականից մինչև 2009 թվականի նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածի ինչ-որ պահի։ Այդ մասին փաստում է Caucasus Heritage Watch-ի հետաքննությունը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (PDF) (անգլերեն). Cornell Institute of Archaeology and Material Studies: Ithaca, NY. էջեր 200–203. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 Ayvazyan, Argam. The Historical Monuments of Nakhichevan. Transl. Krikor H. Maksoudian. Detroit: Wayne State University Press, 1990, p. 85.
  3. 3,0 3,1 Ayvazyan, Argam. Nakhijevani ISSH haykakan hushardzannery. Hamahavak tsutsak. Yerevan: Hayastan, 1986, pp. 72–73.
  4. Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (PDF) (անգլերեն). Cornell Institute of Archaeology and Material Studies: Ithaca, NY. էջեր 200–203. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan. Cornell Institute of Archaeology and Material Studies: Ithaca, NY. pp. 200–203. Archived (PDF) from the original on 24 September 2022.