Սուրբ Ամենափրկիչ վանքի գերեզմանատուն

Սուրբ Ամենափրկիչ վանքի գերեզմանատուն, հայկական ավերված գերեզմանոց նախկին հայաբնակ, ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանարեպտության Ջուղայի շրջանի համանուն քաղաքում գտնվող Սուրբ Ամենափրկիչ վանքի հարևանությամբ[1][2]։

Սուրբ Ամենափրկիչ վանքի գերեզմանատուն
ՏեսակՎանական գերեզմանատուն
ՎայրՋուղա քաղաք, Ջուղայի շրջան
ԵրկիրԱդրբեջան
Մասն էՍուրբ Ամենափրկիչ վանք
Կրոնական կազմՀայկական առաքելական
Ժառանգության կարգավիճակՈչ (ավերված)

Գերեզմանատունը գտնվում էր վանական համալիրի հարավային կողմում՝ 100-110 մետր հեռու։ Այնտեղ ամփոփված էին միաբանների և եպիսկոպոսների աճյունները։ Գերեզմանատան խաչքարերի մեծ մասը վերաբերում են 15-ից 16-րդ դարերին և ունեին հետաքրքիր զարդաձևեր ու պատկերաքանդակներ։ Խորհրդային ժամանակահատվածի կեսերին խաչքարերի մեծ մասը տապալված ու կոտրտված էին կամ կիսով չափ թաղված հողի մեջ[1][2]։

Գերեզմանատան տարբեր հատվածներում եղել են նաև թաղակապ ծածկով մատուռ-դամբարաններ[1]։

Այժմ գերեզմանոցն ամբողջովին ավերված է[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Արգամ Այվազյան, Ջուղա, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան - 1984 թվական, էջ 27-28։
  2. 2,0 2,1 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները, Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1986 թվական։
  3. «Նախիջեւանում հայկական հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում» (արխիվացված