Սուրբծննդյան պատմություն (ֆիլմ, 2009)

«Սուրբծննդյան պատմություն» (անգլ.՝ A Christmas Carol), Չարլզ Դիքենսի «Սուրբծննդյան երգը արձակ ոճում» (1843 թվական) ստեղծագործության էկրանավորում։ Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Ռոբերտ Զեմեկիսն է։

Սուրբծննդյան պատմություն
անգլ.՝ A Christmas Carol
Երկիր ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ, հումորային դրամա, սուրբծննդյան ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում, դրամա, մուլտֆիլմ և ֆիլմ ուրվականների մասին
Թեմաճանապարհորդություն ժամանակով
ՀիմքՍուրբծննդյան երգ
Թվականնոյեմբերի 3, 2009[1], նոյեմբերի 6, 2009[2][3], նոյեմբերի 5, 2009[4][5], հունիսի 11, 2009 և նոյեմբերի 19, 2009[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Զեմեկիս
ՊրոդյուսերՌոբերտ Զեմեկիս, Ջեք Ռափքե և Սթիվ Սթարքի
Սցենարի հեղինակՌոբերտ Զեմեկիս
ԵրաժշտությունԱլան Սիլվեստրի
Պատմվածքի վայրԼոնդոն
ԿինոընկերությունWalt Disney Pictures և ImageMovers
Տևողություն96 րոպե
Բյուջե200 000 000 $ և 170 000 000 $
Շահույթ325 300 000 $[7]
Պաշտոնական կայքէջ
 A Christmas Carol (2009 film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Այս վիկտորյական ուսուցողական պատմությունը ծեր ու դաժան ժլատ Էբենեզեռ Սկրուջի մասին է, ով ատում էր ուրախությունն ու տոները, որ մեկ գիշերվա ընթացքում փոխվում է մնացյալ ամբողջ կյանքը։ Մեկ գիշերվա ընթացքում Էբենեզերի մոտ են գալիս երեք ուրվականներ։ Անցյալի Սուրբ ծննդյան ոգին Սկրուջին տանում է այն վայրերը, որտեղ նա ծնվել է, և ցույց է տալիս նրան անցած իրադարձությունները, նաև իր կարծրացած տրամադրվածության պատճառով ընկերուհու հետ բաժանումը։

Ներկայի Սուրբ ծննդյան ոգին թույլ է տալիս Սկրուջին տեսնել, թե ինչպես է իր կլերկը՝ Բոբ Կրեթչիթը, ով ապրում է աղքատության մեջ և հնարավոր է՝ չկարողանա նշել մյուս տոնը իր շատ թույլ և դժվարությամբ քայլող տղայի Տիմի հետ, նշում Սուրբ Ծնունդը։ Սկրուջը տեսնում է Սուրբ ծննդյան տոնակատարությունը իր զարմիկ Ֆրեդի տանը, ով Սկրուջին համեմատում էր ավանակի հետ։ Սակայն Ֆրեդը և իր հյուրերը կենաց են խմում հորեղբայր Սկրուջի համար։ Եկող Սուրբ ծննդյան ոգին թերևս ամենաչարագույժն է։ Նա Սկրուջին ցույց է տալիս շատ մարդկանց, ովքեր խոսում են ինչ-որ ծերուկի մահվան մասին, ով եղել է շատ ժլատ ու բոլորի կողմից չսիրված։

Ոգին Էբենեզերին կրկին տանում է իր կլերկի տուն. Տիմը մահացել է, քանի որ չէր կարողացել օգնություն ստանալ։ Սկրուջը կրկին հայտնվում է հնավաճառի տանը, որտեղ տեսնում է, թե ինչպես են վաճառվում բոլոր ապրանքները, որոնք մինչև վերջին վերնաշապիկը գողացվել են հանգուցյալից։ Ճանապարորդության վերջում Էբենեզերը հարցնում է, թե ով է եղել այդ հանգուցյալը, ում մասին խոսում էին բոլոր մարդիկ։ Մի պահ նա հայտնվում է գերեզմանոցում սառած տապանաքարի մոտ և հասկանում է, որ այդ հանգուցյալը հենց ինքն է։ Ուրվականը ամսաթվից մաքրում է ձյունը, բայց Սկրուջը աղաչում է նրան հնարավորություն տալ և խնդրում է ցույց չտալ տարեթիվը։ Նա խոստանում է, որ կփոխվի, բայց հանկարծ հողը գնում է իր ոտքի տակից, և Սկրուջը ընկնում է դագաղի մեջ։

Մի պահ մթնում է։ Էբենեզերը բացում է աչքերը և հասկանում, որ պառկած է իր տանը՝ հատակին։ Սկրուջը սկսում է բարձր ծիծաղել, դուրս է վազում փողոց և ամեն հանդիպած մարդուն շնորհավորում է Սուրբ ծննդյան կապակցությամբ։ Նա ամենամոտ խանութից գնում է ամենամեծ հնդկահավը և սայլակառքով ուղարկում է իր աշխատողի տուն։ Գիշերը նա գալիս է իր զարմիկի տուն, երբ ամբողջ ընտանիքը տոնական սեղանի շուրջ հավաքված էր։ Նրան ուրախությամբ ընդունում են, իսկ նա անցկացնում է հրաշալի, իսկական Սուրբ ծննդյան գիշեր։ Առավոտյան նա գնում է աշխատանքի և նախատում է Բոբին ուշանալու պատճառով։ Նա ներողություն է խնդրում, բայց Սկրուջը շատ խիստ տոնայնությամբ հայտարարում. «Իմ հրեշտակային համբերությանը վերջ է եկել ... և դրա համար ես բարձրացնում եմ ձեր աշխատավարձը»։

Այդ խոսքերից հետո նա ի սրտե ծիծաղում է։ Պարոն Կրեթչիթը ոչինչ չի հասկանում, իսկ Սկրուջը ուղարկում է նրան ածխի խանութ. առաջ նա ժլատություն էր անում ջեռուցման համար։

Ֆիլմն ավարտվում է նրանով, որ Բոբը եզրափակիչ ելույթ է ունենում, կարծես հեղինակի խոսքի նման։ Դրանից մենք հասկանում ենք, որ տղա Տիմը լիովին կազդուրվել է, իսկ Սկրուջը դարձել է նրա երկրորդ հայրը։ Ֆիլմն ավարտվում է Տիմի խոսքերով. «Տե՜ր Աստված, պահպանի՛ր բոլոր մարդկանց»։

Դերերում խմբագրել

  • Ջիմ ՔերրիԱնցյալ Սուրբ ծննդյան ոգի/Սկրուջը մանկության ժամանակ/Սկրուջը պատանեկության ժամանակ/Սկրուջը հասունության ժամանակ/Իսկական Սուրբ ծննդյան ոգի/Եկող Սուրբ ծննդյան ուրվական
  • Կերի Էլվես[8]1-ին ներկայացուցիչ ջենտլմեն/Դիկ Ուիլկինս/խենթ ջութակահար/2-րդ հյուր./1-ին բիզնեսմեն
  • Քոլին Ֆերթ[9]Ֆրեդ
  • Բոբ Հոսկինս[9]Պարոն Ֆեզվիգիգ/ծեր Ջո
  • Գարի Օլդմեն[9] — Բոբ Կրետչիտ/Ջեյկոբ Մարլի/Տիմ Կրետչիտ
  • Ռոբին Ռայթ[9]Բել, Սկրուջի հարս (նրա անունը չի հիշատակվում)\Ֆաննի, Սկրուջի քույր
  • Մենվիլ Լենսի — տիկին Կրետչիտ
  • Դերիլ Սաբարա — սատանայի աշակերտը/Պիտեր Կրետչիտ/դրվագային կերպարներ
  • Սուրբ ծննդյան հիմն «Աստված փրկի (օրհնի) բոլոր մարդկանց» (Աստված օրհնի մեզ բոլորից) իտալացի տենորի կատարմամբ։

Արտադրություն խմբագրել

Դեռ ֆիլմի նկարահանումներից առաջ Զեմեկիսն ասում էր, որ Դիքենսի «Սուրբ ծննդյան երգը» ժամանակի մեջ ճանապարհորդության մասին իր սիրած պատմություններից մեկն է[10]։

Այդ եռաչափ ֆիլմը ստեղծվել է շարժման տեխնոլոգիայի օգտագործման միջոցով, որը Զեմեկիսը օգտագործեց իր հաջորդ «Բևեռային էքսպրես» (2004 թվական) և «Բեովուլֆ» (2007 թվական) ֆիլմերում[11]։

Ֆիլմի գլխավոր դերը կատարեց Ջիմ Քերրին՝ ներառյալ Էբենեզեր Սքրուջի դերը երիտասարդության, հասունության և ծերության տարիներին, ինչպես նաև երեք ուրվականների դերերում, ովքեր երևում են Սկրուջին[11]։ Ինչպես նշել է հենց ինքը՝ Ջիմ Քերրին, ֆիլմի սցենարը մոտ է գրքին և գլխավոր հերոսի կյանքի չորս տարբեր փուլերը դերասանից պահանջեցին վոկալային և ֆիզիկական մեծ աշխատանք[12]։ Դրանով Քերին փորձեց հնարավորինս ճշգրիտ կերպով փոխանցել անգլերեն և իռլանդերեն շեշտադրումները՝ հույսը դնելով Մեծ Բրիտանիայում ֆիլմի բարենպաստ ընդունման վրա[12]։

«Սուրբ ծննդյան պատմությունները» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2008 թվականի փետրվարին, իսկ ֆիլմի թողարկումը տեղի ունեցավ ԱՄՆ-ում 2009 թվականի նոյեմբերի 6-ին[13]։

Ռուսական կրկնօրինակում խմբագրել

Ֆիլմը կրկնօրինակվել է 2009 թվականին «Նեվաֆիլմ» կինոհեռուստաընկերության կողմից «Disney Character Voices International» ընկերության պատվերով[14]։

  • Կրկնօրինակման ռեժիսոր — Տատիանա Մալնիկովա
  • Թարգմանիչ և սինխրոն տեքստի հեղինակ — Միխայիլ Չերեպնին
  • Տեքստի երգի հեղինակ — Ելենա Ստավրոգինա

Կրկնօրինակման դերերում խմբագրել

  • Ալեքսանդր Ֆիլիպենկո — Սկրուջ
  • Անդրեյ Լևին — Անցյալ Սուրբ ծննդի ոգի/Սկրուջը պատանեկության տարիներին
  • Արտյոմ Վեսելով — Ֆրեդ
  • Անատոլիյ Դուբանով — պարոն Ֆեզիվիգ
  • Նիկոլայ Ֆեդորցով — Ծեր Ջո
  • Մաքսիմ Սերգեև — Բոբ Կրետչիտ
  • Եվգենիա Իգումնովա — Բելլ
  • Գալինա Չիգինսկայա — տիկին Կրետչիտ
  • Յուրի Լազարև — Մարլի
  • Վադիմ Ռոմանով — Եկող Սուրբ ծննդի ոգին/Սկրուջը հասունացման տարիքում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.gettyimages.co.uk/license/92634530
  2. http://www.boxofficemojo.com/movies/?id=christmascarol09.htm
  3. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=68872&type=MOVIE&iv=Basic
  4. Internet Movie Database — 1990.
  5. http://nmhh.hu/dokumentum/158984/2009_filmbemutatok_osszes.xls
  6. http://www.imdb.com/title/tt1067106/releaseinfo
  7. Box Office Mojo — 1999.
  8. Byron Perry (2007 թ․ դեկտեմբերի 9). «Cary Elwes» (անգլերեն). Variety. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «New Christmas Carol Cast Members». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  10. Making the Trilogy: Part 1 featurette on the Back to the Future Trilogy DVD box set.
  11. 11,0 11,1 Michael Fleming (2007 թ․ հուլիսի 6). «Jim Carrey set for 'Christmas Carol'» (անգլերեն). Variety. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  12. 12,0 12,1 «In the Future: Jim Carrey». ComingSoon.net (անգլերեն). 2008 թ․ մարտի 7. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  13. Pamela McClintock (2008 թ․ փետրվարի 7). «Studios rush to fill '09 schedule» (անգլերեն). Variety. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  14. Данные о русском дубляже, представленные на DVD и Blu-ray после показа фильма
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբծննդյան պատմություն (ֆիլմ, 2009)» հոդվածին։