Սուսաննա Ալֆոնսովնա Ուկշե (ռուս.՝ Суса́нна Альфо́нсовна У́кше, հուլիսի 1 (13), 1885, Գրաբովո, Պենզա, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - փետրվարի 17, 1945(1945-02-17), Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային բանաստեղծուհի, թարգմանչուհի։ Որպես բանաստեղծուհի կենդանության օրոք նա գրեթե հայտնի չէր։ Ուշկոյի ստեղծագործությունները ընթերցողներին հասանելի դարձան միայն 21-րդ դարի սկզբին։

Սուսաննա Ուկշե
Ծնվել էհուլիսի 1 (13), 1885
ԾննդավայրԳրաբովո, Պենզա, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 17, 1945(1945-02-17) (59 տարեկան)
Վախճանի վայրԱլմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունQ87473879? (1905), Սանկտ Պետերբուրգի պետական ​​ճարտարագիտության և տնտեսագիտության համալսարան և Ն. Պ. Ռաևի կանանց բարձրագույն պատմա-գրականագիտական դասընթացներ (1913)
Ժանրերպոեզիա

Կենսագրություն խմբագրել

Սուսաննա Ուկշեն ծնվել է անշարժ գույքի կառավարիչ Ալֆոնսա Էռնեստովիչ Ուկշեի (մահացել է 1919) և գերմանուհի Աննե Շպիսի (մահացել է 1918) լյութերական ընտանիքում։ Շուտով ընտանիքը տեղափոխվեց Մուրոմ, որտեղ ապագա բանաստեղծուհու հայրը դարձավ կալվածքի տեր Մուրոմի ուեզդի Մեժիշչի գյուղում։ 1905 թվականին ավարտում է Մուրոմի կանանց դասական գիմնազիան և մնում այնտեղ դասավանդելու գերմաներեն և ֆրանսերեն։ 1908 թվականին մեկնում է Պետերբուրգ, որտեղ ավարտում է Պետերբուրգի առևտրական դասընթացների (հետագայում` Առևտրային ինստիտուտ) տնտեսագիտական բաժինը, իսկ 1913 թվականին՝ Ռաևի Բարձրագույն կանանց դասընթացների իրավաբանական ֆակուլտետը։

1913 թվականից եղել է Հոգեներվոլոգիական ինստիտուտի տնտեսագիտական և վիճակագրական կաբինետների վարիչի օգնական, որտեղ աշխատել է քրեական իրավունքի, քրեական սոցիոլոգիայի և քրեական մարդաբանության ամբիոններում։ 1916 թվականից աշխատել է ինստիտուտի գրադարանի վարիչ։ Համարյա նույն ժամանակահատվածում սկսվում է Ուկշեի բարեկամությունը Լարիսա Ռեյսների հետ։

Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Պետրոգրադից մեկնում է Մուրոմ։ 1918 թվականին Մեժիշչիի հայրական ունեցվածքը թալանվեց և բանաստեղծուհու մայրը չդիմանալով այդ ամենին ինքնասպան եղավ։ Մուրոմում Ուկշեն մանկավարժական դասընթացներում դասավանդում էր քաղաքատնտեսություն և աշխատում էր Բերեզայսկի գյուղատնտեսական ուսումնարանում։ 1920 թվականի գարնանը և ամռանը մասնակցեց Կասպից ծովում անցկացվող էնզելիական արշավին, որպես նավատորմի շտաբի մշակութային կրթական բաժնի վարիչ։ 1922 թվականից աշխատել է Մոսկվայում Լազարևյան ինստիտուտի գրադարանի վարիչ։ Ինստիտուտի փակվելուց հետո 1925 թվականին նա տեղափոխվեց ՌՍՖՍՀ Ներքին գործերի Ժողկոմին կից Հանցագործությունների ուսումնասիրության Պետական ինստիտուտ, որպես քրեագետ և թարգմանիչ, իրավագիտության վերաբերյալ նրա մի շարք հոդվածներ և ակնարկներ տպագրվեցին ՆԳԺԿ-ի փակ հրատարակություններում։

Գերմանական ծագման պատճառով 1941 թվականի հուլիսին աքսորվում է Բաշկիրիա (Դյուրտյուլի ավան)։ Օգտագործելով իր իրավաբանական նախկին կապերը` Ուկշեին հաջողվեց տեղափոխվել Ալմա Աթա, որտեղ նա հույս ուներ աշխատանք գտնել։ Սակայն բացի պատահական թարգմանչական գործերից նա հիմնական աշխատանք չկարողացավ գտնել։

Սուսաննա Ուկշեն մահացել է 1945 թվականի փետրվարի 17-ին հյուծվածությունից, Ալմա Աթայի հիվանդանոցում։ Ինչպես միջինասիական աքսորում մահացած մյուս երկու ռուս բանաստեղծուհիների, Վերա Մերկուրևայի և Ելիզավետա Դմիտրիևայի (Չերուբինա դե Գաբրիակ) գերեզմանները, Սուսաննա Ուկշեի գերեզմանը ևս չի պահպանվել մինչև մեր օրերը։

Ստեղծագործություններ խմբագրել

Ուկշեի կենդանության օրոք տարբեր ժողովածուներում և անթոլոգիաներում լույս են տեսել նրա բանաստեղծություններից միայն ինը։ Մոսկվայում նա մոտ էր «Գրական առանձնատան» շրջանակի հետ, 1921 թվականից Գրողների համառուսաստանյան միության անդամ էր, ավելի նեղ իմաստով նա իրեն դասում էր ակմեիստների շարքին։ Իր բանաստեղծություններում նա հավատարիմ է դասական ավանդույթներին, նրա վրա մեծ ազդեցություն է թողել Ալեքսեյ Լոզինա-Լոզինսկու պոեզիան, որի հետ ընկերներ էին։ Դանթեից, Պետրարկայից, Շեքսպիրից, Հայնեից և Օսկար Ուայլդից կատարած Ուկշեի թարգմանությունները, ինչպես նաև օտար լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն գրված նրա բանաստեղծությունները մինչ օրս չեն հրապարակվել։ Դանթեից և Պետրարկայից կատարված թարգմանությունները հայտնվել են հավանաբար Միխայիլ Լոզինսկու ազդեցության ներքո, որի հետ Ուկշեն ծանոթ էր Պետերբուրգից։ Թարգմանել է նաև Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները, նրա «Թմկաբերդի առումը» պոեմը թարգմանել է Ս. Տեր-Սարգսյանցի հետ համատեղ, որը տպագրվել է 1924 թվականին։

Սուսաննա Ուկշեի բանաստեղծական ժառանգության ընտրանին (առանց թարգմանության) լույս է տեսել միայն 2007 թվականին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Стихов серебряные звенья…»: Избранное / Сост. Ю. В. Алёхин. — М.: Дом-музей Марины Цветаевой, 2007. — 224 с. ISBN 978-5-93015-098-8

Գրականություն խմբագրել

  • Алёхина Е. В. «Мой путь был труден и жесток» // Укше С. А. Стихов серебряные звенья… — М.: Дом-музей Марины Цветаевой, 2007. — С. 5—28.