Սուլինի մետալուրգիական գործարանի բանվորների հուշահամալիր

հուշարձան Կրասնի Սուլինում

Սուլինի մետալուրգիական գործարանի Հայրենական մեծ պատերազմում զոհված մետաղագործների հուշահամալիր (ռուս.՝ Мемориал металлургам Сулинского металлургического завода, погибшим в годы Великой Отечественной войны), հուշահամալիր Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում, Սուլինի մետալուրգիական գործարանի կենտրոնական մուտքի մոտ։ Տեղադրվել է 1977 թվականին[1][2]։

Սուլինի մետալուրգիական գործարանի Հայրենական մեծ պատերազմում զոհված մետաղագործների հուշահամալիր
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշահամալիր
Ստեղծում1977
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿրասնի Սուլին
Շինության ձևՀուշահամալիր
Ներկա վիճակկանգուն

Պատմություն խմբագրել

Հուշահամալիրը բացվել է 1977 թվականի նոյեմբերի 5-ին Սուլինի մետալուրգիական գործարանի կենտրոնական մուտքի մոտ` գործարանի կուսակցության կոմիտեի և քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ[1]։

Այս հուշահամալիրում մետաղագործների պուրակից վերաթաղվել են Սուլինի մետալուրգիական գործարանի Հայրենական մեծ պատերազմում զոհված 23 մետաղագործների աճյունները[1]։

Նկարագրություն խմբագրել

Հուշահամալիրը կազմած է բետոնե բլոկից, որի երկարությունը 15 մետր է, հաստությունը` 5 մետր և բարձրությունը` 3 մետր։ Հուշահամալիրը զբաղեցնում է 100 × 40 մետր մակերես, որտեղ ստեղծված են ծաղկանոցներ, որոնց վրա շարված են զոհվածների ազգանուններով մետաղական սալիկներ։ Հուշահամալիրի կենտրոնում երկաթբետոնե երթային աստիճան է, որը երեսպատված է մարմարե սալիկներով։ Ծաղկանոցների հենապատերը նույնպես ծածկված են մարմարե սալիկերով։ Հուշարձանի շուրջ տնկված են ուռենիներ և վարդենիներ։ Հուշարձանի շարունակությունը աջ կողմից երկաթբետոնե պատ է, որն ունի 30 մ երկարություն և 2,5 մ բարձրություն, որին պատկերված է մետալուրգիական գործարանի ստեղծման օրվանից պատմության ճանապարհի փուլերը պատկերող ճարտարապետական հորինվածք[1]։

Հուշահամալիրի և հորինվածքի հեղինակն է ՌԽՖՍՀ Ռոստովի գեղարվեստական արվեստանոցը (քանդակագործ` Վլադիմիր Բատյայ, նախագծի հեղինակ` Յան Զանիս)[1][2]։

Հուշահամալիրի հեռավորությունը քաղաքի կենտրոնից 1,03 կմ է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Мемориал заводчанам, погибшим в годы Великой Отечественной войны». Վերցված է 2019 Մարտ 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Мемориал Заводчанам, погибшим в годы ВОВ».