Էլմիրա Թեյմուր կըզը Սուլեյմանովա (ադրբ.՝ Süleymanova Elmira Teymur qızı, հուլիսի 17, 1937(1937-07-17), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 25, 2024(2024-04-25)[1], Բաքու, Ադրբեջան), Ադրբեջանի Հանրապետության պետական գործիչ, Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան (2002-2019)[2], քիմիական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1981);

Էլմիրա Սուլեյմանովա
ադրբ.՝ Elmira Süleymanova
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 17, 1937(1937-07-17)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 25, 2024(2024-04-25)[1] (86 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
ԳերեզմանII Alley of Honor
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մայրենի լեզուադրբեջաներեն
ԿրթությունԲաքվի պետական համալսարան (1980)
Մասնագիտությունքիմիկոս և իրավապաշտպան
Զբաղեցրած պաշտոններԱդրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան «Աշխատանքի վետերան» մեդալ Պատվո շքանշան «Փառքի» շքանշան և 2nd degree "For Service to the Fatherland" order
ԱնդամությունՆյու Յորքի գիտությունների ակադեմիա
 Elmira Suleymanova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էլմիրա Սուլեյմանովան ծնվել է 1937 թվականի հուլիսի 17-ին Բաքվում։ 1944-1954 թվականներին սովորել է Բաքվի թիվ 134 միջնակարգ դպրոցում։ 1955-1959 թվականներին սովորել է Ադրբեջանի պետական համալսարանի (ներկայիս Բաքվի պետական համալսարան) քիմիայի ֆակուլտետում։ Այդ ժամանակից աշխատել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիաի նավթաքիմիական գործընթացների ինստիտուտում։ Աշխատել է որպես լաբորանտ, գիտաշխատող, լաբորատորիայի տնօրեն։ Ներկայումս ավագ գիտաշխատողն է[3]։

Մահացել է 2024 թվականի ապրիլի 25-ին երկարատև հիվանդությունից հետո։ Թաղված է Երկրորդ պատվո ծառուղում[4]։

Գիտական գործունեություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Էլմիրա Սուլեյմանովան Ադրբեջանի Կանանց և զարգացման կենտրոնի հիմնադիրն ու նախագահն է։ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի հրամանով պարգևատրվել է «Պատվո» շքանշանով և «Աշխատանքի վետերան»ի մեդալով։ 2002 թվականի հուլիսի 2-ին ընտրվել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսմեն)։ 2007 թվականի հուլիսի 16-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Փառքի շքանշան»ով[5]։ 2010 թվականի մարտի 5-ին վերընտրվեց Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան նոր ժամկետով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Elmira Süleymanova vəfat etdiQafqazinfo.
  2. Ադրբեջանի կանանց քաղաքական գործիչները
  3. «Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  4. «В Баку простились с первым омбудсменом Азербайджана Эльмирой Сулеймановой». Информационное Агентство Репорт (ռուսերեն). 2024 թ․ ապրիլի 25. Վերցված է 2024 թ․ ապրիլի 25-ին.
  5. Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլմիրա Սուլեյմանովա» հոդվածին։