Սուլամիթ Անբինդեր
Սուլամիթ Իզրաիլեվնա Անբինդեր (ռուս.՝ Суламифь Израилевна Анбиндер, հոկտեմբերի 21, 1904, Ռիբնիցա, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն - 1977), խորհրդային քանդակագործ։
Սուլամիթ Անբինդեր | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1904 |
Ծննդավայր | Ռիբնիցա, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1977 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քանդակագործ |
Կենսագրություն խմբագրել
Սուլամիթ Անբինդերը ծնվել է 1904 թվականի հոկտեմբերի 21-ին Ռիբնիցա գյուղաքաղաքում (Բալթսկի շրջան)։ 1923-1925 թվականներին սովորել է Խարկովի գեղարվեստի ուսումնարանում, 1925-1929 թվականներին՝ Լենինգրադի Վխուտեինում Վսևոլոդ Լիշևի, Ալեքսանդր Մատվեևի և Լեոնիդ Շերվուդի մոտ։ Նրա ավարտական աշխատանքը եղել է «Բարիկադներ» քանդակը։ 1929 թվականին միացել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի երիտասարդական միությանը։ Սկսել է մասնակցել արվեստի ցուցահանդեսների 1932 թվականից (Խարկով)[1]։
1930-ականներին մասնակցել է Դնեպրոպետրովսկի թատրոնի ճակատային մասի «Երգեցողություն» և «Ողբերգություն» բարձրաքանդակների ձևավորմանը, որոնց մեջ, ըստ քանդակագործ Լև Մուրավինի, զգացվել է բարձր գեղակերտություն և վեհություն, բայց պակասել է պատկերավորությունը[2]։
Սուլամիթ Անբինդերը մահացել է 1977 թվականին։ 1980-ականների վերջին նրա եղբայրը՝ Սամուիլ Իզրաիլևիչ Անբինդերը, քրոջ հարյուրից ավելի քանդակներ նվիրել է Խարկովի գեղարվեստի թանգարանին[3]։
Կարծիքներ խմբագրել
Քանդակագործ Լև Մուրավինը 1938 թվականին Սուլամիթ Անբինդերի մասին ասել է[2]․
Նա շնորհալի ու լուրջ արվեստագետ է։ Տիրապետելով արժեքավոր որակների ամբողջականության զգացողությանը, Անբինդերի ստեղծագործություններում դեռևս պակասում էր ձևի անատոմիական հստակությունը։ |
Ստեղծագործություններ խմբագրել
- «Օսոավիախիմովկա» (1932)[1]
- Բարձրաքանդակ «Բանվոր» (1934)[1]
- Հարթաքանդակ «Հանդիպում Լենինի հետ Ֆինլանդական կայարանում» (Լյուդմիլա Լոպատինսկայայի հետ համատեղ, 1934-1935)[1]
- «Մայրիկ» (1938-1939)[1]
- «Ընթերցող տղան» (1939-1940 թթ. կորել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ)[1]
- «Պրոֆեսոր Վասիլի Մոդեստովի դիմանկարը» (1944)[1]
- «Մուրճ և մանգաղ գործարանի պողպատագործ Անատոլի Սուբոտին» (1949)[1]
- «Բանվոր և գյուղացի» (1950)[1]
- «Որմնադիր» (1954-1955)[1]
- «Գլանորդ» (1957)[1]
- «Երիտասարդ բանվոր» («Ընդմիջում», 1959-1960)[1]։ Ներկայումս գտնվում է Օրենբուրգի կերպարվեստի տարածաշրջանային թանգարանի մուտքի մոտ[4]։
- «Մետալուրգ» (1962-1964)[1]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Анбиндер Суламифь Израилевна // Аавик — Бойко / сост.: О. Э. Вольценбург, Л. А. Беспалова, Т. Н. Горина … [и др.]. — М. : Искусство, 1970. — С. 133. — (Художники народов СССР : Биобиблиограф. слов. : в 6 т. [4 т., 5 кн.] / Акад. художеств СССР, НИИ теории и истории изобраз. искусств ; редкол.: Т. Н. Горина (отв. ред.), Т. К. Вагнер, Б. В. Веймарн … [и др.] ; 1970—, т. 1).
- ↑ 2,0 2,1 Лев Давидович Муравин. На пути к творческому расцвету // Советская Украина : газета. — 1938. — 11 Մայիսի.
- ↑ Анбиндер Самуил Израилевич // Наше наследие. — 1988. — Вып. 1—3. — С. 159.
- ↑ «Молодой рабочий. Надежда Кутафина о памятнике возле музея ИЗО». oren1.ru.