Միջազգային սովորույթ, նորմեր, որոնք ձևավորվել են պետությունների միջազգային գործելակերպում երկարատև կրկնվելու հետևանքով։ Իրավաբանական ուժ են ձեռք բերում պետությունների կողմից ճանաչվելուց հետո և դառնում միջազգային իրավունքի աղբյուր։ Պետությունների պրակտիկայում պատահում են նաև երկարատև կրկնվող այնպիսի համանման գործողություններ, որոնք պարտադիր իրավական ուժ չունեն (քաղաքավարական, բարոյական կանոններ)։ Դրանց անտեսումը կարող է դիտվել որպես անբարյացակամ ակտ։

Տես նաև խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 581