Սովետսկայա (Կրասնոդարի երկրամաս)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սովետսկայա (այլ կիրառումներ)

Սովետսկայա (ռուս.՝ Советская, նախկինում՝ Ուրուպսկայա), ստանիցա Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Նովոկուբանսկի շրջանի կազմում, Ուրուփ գետի ափին։ Գտնվում է Նովոկուբանսկ քաղաքից 38 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 292 մ բարձրության վրա։

Ստանիցա
Սովետսկայա
ռուս.՝ Советская
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՆովոկուբանսկի շրջան
Հիմնադրված է1841 թ.
Այլ անվանումներՈւրուպսկայա
ԲԾՄ292 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն9021 մարդ (2010)
Ազգային կազմռուսներ (89,9 %), հայեր (5,0 %), ուկրաինացիներ (1,0 %), չերքեզներ (1,1 %), և այլ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 86140
Փոստային դասիչ352 232[1]
ՍՎՏԲՀԴ03 234 831 001
Սովետսկայա (Կրասնոդարի երկրամաս) (Ռուսաստան)##
Սովետսկայա (Կրասնոդարի երկրամաս) (Ռուսաստան)
Սովետսկայա (Կրասնոդարի երկրամաս) (Կրասնոդարի երկրամաս)##
Սովետսկայա (Կրասնոդարի երկրամաս) (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչությունը խմբագրել

1875 թվականին ստանիցան ունեցել է 4356 բնակիչ, 1910 թվականին՝ 16917, իսկ 1917 թվականին՝ 19840 բնակիչ։ 2002 թվականին այնտեղ արդեն ապրում էր 10036 մարդ[2], հիմնականում ռուսներ, հայեր, ուկրաինացիներ և չերքեզներ։ Իսկ 2010 թվականի տվյալներով ստանիցան ուներ 9021 բնակիչ[3]։

Տնտեսությունը խմբագրել

Բնակիչներն զբաղվում են հացահատիկային բույսերի, արևածաղկի մշակությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ և մեղվաբուծությամբ։

Ստանիցայում առկա են երեք միջնակարգ դպրոցներ, մշակույթի տուն, ակումբ, հիվանդանոց, մանկապարտեզ և կենցաղսպասարկման կոմբինատ։

Պատմությունը խմբագրել

Հիմնադրվել է 1841 թվականին[4]։ 1933 թվականին Ուրուպսկայա ստանիցան անվանափոխվել է և դարձել Սովետսկայա[5]։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեծ վնասներ է կրել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. - 352232 Տեղեկություններ բնակավայրի փոստային բաժանմունքի մասին «Ռուսաստանի Փոստ»-ի (Почта России) կայքում, www.russianpost.ru(չաշխատող հղում) (ռուս.)
  2. De los 10 036 habitantes que tenía en 2002 un 89.6 % son de etnia rusa, un 4.3 % armenios, un 1.5 % ucranianos y un 1.1 % adigué[1].
  3. «База микроданных Всероссийской переписи населения 2010 года». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  4. Азаренкова А.С., Бондарь И.Ю., Вертышева Н.С. Основные административно-территориальные преобразования на Кубани (1793-1985 гг.). — Краснодар: Краснодарское книжное издательство, 1986. — С. 266. — 395 с.
  5. Медведев Р. О Сталине и сталинизме Արխիվացված 2015-04-19 Wayback Machine // Знамя. 1989. № 2.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։