Սովետսկայա տորգովլյա (թերթ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սովետսկայա տորգովլյա (այլ կիրառումներ)

«Սովետսկայա տորգովլյա» (ռուս.՝ Советская торговля - «Խորհրդային առևտուր»), նախկին ԽՍՀՄ-ում լույս տեսած երկօրյա թերթ։ Պետական առևտրի և սպառողական կոոպերացիայի աշխատողների արհմիության ԿԿ ու ԽՍՀՄ առևտրի մինիստրության օրգան։ Հիմնադրվել է 1926 թվականին, Մոսկվայում։ Մինչև 1934 թվականը լույս է տեսել «Կոոպերատիվնայա ժիզն», այնուհետև՝ «Սնաբժենիե, կոոպերացիա ի տորգովլյա» անուններով, 1934 թվականից՝ «Սովետական տորգովլյա»։ 1941-1953 թվականներին ընդհատվել է։

Խորհրդային գաղափարախոսության դիրքերից լուսաբանել է խորհրդային առևտրի, հասարակական սննդի, սպառողական կոոպերացիայի զարգացման հարցեր, ճյուղի արհմիութենական կազմակերպությունների աշխատանքները, հրապարակել գովազդեր ժողովրդական սպառման ապրանքների վերաբերյալ։ Լուսահեռագրով տպագրվել է ԽՍՀՄ 13 քաղաքում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։