Էտնոգրաֆիչեսկոյե օբոզրենիե

(Վերահղված է Սովետսկայա էտնոգրաֆիաից)

«էտնոգրաֆիչեսկոյե օբոզրենիե» (ռուս.՝ Этнографическое обозрение - Ազգագրական ակնարկ, մինչև 1991 թվականը՝ «Սովետսկայա էնցիկլոպեդիա» [Советская этнография - Խորհրդային ազգագրություն]), Ազգագրության և մարդաբանության ինստիտուտի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ազգագրության և սոցիալական (մշակութային) մարդաբանության բնագավառի գիտական հանդես։

Լույս է տեսել 1931 թվականից (փոխարինել է «էտնոգրաֆիա»-ին՝ 1926-1930) մինչև 1991 թվականը, Մոսկվայում։ Լուսաբանում է ազգագրության պատմության հարցերը, այդ բնագավառում կատարված աշխատանքները։

Անդրադարձել է նաև մարդաբանության, հնագիտության, բանահյուսության, լեզվաբանության ուղղությամբ կատարվող հետազոտություններին։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էտնոգրաֆիչեսկոյե օբոզրենիե» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։