Սոս Պետրոսյան (կրկեսային արտիստ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սոս Պետրոսյան (Սոս Սոսի Պետրոսյան) (), կրկեսային արտիստ, միջազգային փառատոների դափնեկիր, «Եվրոպայի լավագույն ձեռնածու» (1996 թ.), Գինեսի մրցանակակիր (2007 թ.)։

Սոս Պետրոսյան
Դիմանկար
Մասնագիտությունձեռնածու-աճպարար
ԱմուսինՎիկտորիա Պետրոսյան
ԾնողներՀայրը՝Սոս Իոսիֆ Պետրոսյան
Մայրը՝ Ջեմմա Շիրինյան

Գործունեությունը խմբագրել

1989 թ-ին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, 1991 թ-ին՝ «Հայհամերգ»-ին կից Էստրադային արվեստի ստուդիան, 1996 թ-ին՝ Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտի կրկեսային ռեժիսուրայի ֆակուլտետի հեռակա բաժինը։ 1991 թ-ից Մոսկվայի պետական կրկեսի դերասան է։ Կնոջ՝ Վիկտորիայի հետ շուրջ 10 տարի աշխատում է եվրոպական երկրների կրկեսներում։ 2007 թ-ին Գերմանիայում կնոջ հետ 2 րոպեում 16 անգամ բեմի վրա հագուստի փոխարինման համար անունը մտել է Գինեսի ռեկորդների գիրք։ Ներկայումս հանդիսանում է գինեսի տարբեր տարիների քառակի ռեկորդակիր։

Մրցանակներ խմբագրել

  • 1-ին մրցանակների է արժանացել Բրյուսելի (1993 թ.) և Մոնտե Կարլոյի (1995 թ.) փառատոներում։
  • Ստոկհոլմի փառատոնում արժանացել է "Եվրոպայի լավագույն ձեռնածու" տիտղոսի (1996 թ.)։

Արտաքին հղում խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Տիգրան Հայազն, Վարդենիս. հանրագիտարան։ Երևան, 2009 թ., էջ 114։
  • Սոս Պետրոսյան։ «Ժամանակակից Հայկական կրկես և նրա գեղարվեստական արժանիքները»
  • Սոս Պետրոսյան։ «Հայկական Կրկես – Կրկեսի Սոսերը»
  • Սոս Պետրոսյան։ Հայկական կրկեսը