Սոնա Շահգելդյան

հայ երգիչ

Սոնա Շահգելդյան (փետրվարի 14, 1986(1986-02-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական փոփ, ջազ երգչուհի։ Առաջին հայ մասնակիցը, ով Նոր ալիք երգի մրցույթում 2010 թվականին հաղթեց։

Սոնա Շահգելդյան
Ծնվել էփետրվարի 14, 1986
Հայաստան Երևան
Երկիր Հայաստան
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2008)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1986 թվականի փետրվարի 14-ին Երևանում։ Երկու տարի սովորել է Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և սոլֆեջոյի դասարաններում։ 2003 թվականին ավարտել է Երևանի Ս. Զորյանի անվան համար 56 միջնակարգ դպրոցը։

2004-2008 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների Ռուսաստանում, Լատվիայում, Ուկրաինայում՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականներ։ 2010 թվականին «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը։ 2012 թվականին Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին։

Սկավառակագրություն խմբագրել

  • «Դեպի երկինք»

Արտաքին հղումներ խմբագրել