Սոնա Անտոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անտոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սոնա Արամի Անտոնյան (մարտի 16, 1967, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ։
Սոնա Անտոնյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Սոնա Անտոնյան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1967 թվականի մարտի 16-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Ավարտել է Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան մանկավարժական ուսումնարանը, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն և հոգեբանություն» բաժինը։ Երևանի Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի ինստիտուտում ուսումնասիրել է բժշկական հոգեբանություն և հոգեթերապիա։ Սոնա Անտոնյանի բանաստեղծությունները տպագրվել են հայաստանյան գրական մամուլում[1]։ Հրատարակել է բանաստեղծական երկու ժողովածու։
Թարգմանվել է իտալերեն, գերմաներեն։ Նրա երկերից են՝ «Սուզումներ» (1999թ.), «Եվ» (2004թ.)։ 2012 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ 1996 թվականին «Առավոտ» բանաստեղծական շարքի համար Սոնա Անտոնյանն արժանացել է Հայաստանի գրողների միության Դանիել Վարուժանի անվան մրցանակի[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ՍՈՆԱ ԱՆՏՈՆՅԱՆ
- ↑ «Սոնա Անտոնյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.