Սոմիտներ (հունարեն՝ soma - մարմին), առաջնային հատվածներ, զույգ մետամեր գոյացություններ որոշ անողնաշարավորների (օղակավոր որդեր, միջատներ), բոլոր քորդավոր կենդանիների և մարդու սաղմում։ Սաղմնային զարգացման ընթացքում Սոմետների է բաժանվում (հատվածավորվում) միջին սաղմնային թերթիկը՝ մեզոդերմը։ Սոմիտները տեղադրված են մարմնիեր կայնական առանցքով և սահմանակից են նյարդային խողովակին ու քորդային։ Հատվածավորվում է անողնաշարավոր կենդանիների ամբողջ մեզոդերմը, իսկ քորդավորների և մարդու մեզոդերմի միայն ետին՝ մեջքային (դորզալ) բաժինը (մնացած մասն առաջացնում է կողմնային թիթեղիկներ)։ Հատվածավորումն սկսվում է մարմնի առջևի մասից և աստիճանաբար տարածվում ետին մասը։ Զարգացման ընթացքում Սոմիտները տարբերակվում են միոտոմի, կերոտոմսի և դերմատոմի, որոնցից ձևավորվում են համապատասխանաբար իրանային մկանունքը, առանցքային կմախքը և մաշկի շարակցական հյուսվածքն իր ածանցյալներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 502