Սոմերսեթ Մոեմի մրցանակ (անգլ.՝ Somerset Maugham Award), բրիտանական ամենամյա գրական մրցանակ։ Շնորհվում է «Society of Authors» (SoA) գրողների միության կողմից[1]։ Մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 85,000 ֆունտ ստեռլինգ[2]։ Մրցանակն առաջին անգամ շնորհվել է Սոմերսեթ Մոեմի կողմից 1947 թվականին՝ մի շարք երիտասարդ (մինչև 35 տարեկան) գրողներին՝ արտերկիր ուղևորությունը ֆինանսավորելու համար։

Սոմերսեթ Մոեմի մրցանակ
Տեսակգրական պարգև
Երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնադրվել է1947
ՊարգևադրողSociety of Authors?
Անվանված էՎիլյամ Սոմերսեթ Մոեմ
Կայքsocietyofauthors.org/Prizes/Society-of-Authors-Awards/Fiction/Somerset-Maugham

Մրցանակը հնարավորություն է տալիս երիտասարդ գրողներին հարստացնել իրենց ստեղծագործությունները՝ փորձ ձեռք բերելով օտար երկրներում։ Մրցանակներ են տրվում մրցանակաբաշխությունից մեկ տարի առաջ հրապարակված գեղարվեստական, գիտահանրամատչելի ստեղծագործությունների կամ պոեզիայի հրատարակված գործերի համար[1]։

Հայտատուներ խմբագրել

  • Դիմորդները պետք է լինեն Միացյալ Թագավորության քաղաքացի կամ մշտապես բնակվեն Մեծ Բրիտանիայում։
  • Հայտատուները պետք է լինեն 30 տարեկանից ցածր տարիքի։
  • Հայտերն առաջին անգամ հրատարակվում են Մեծ Բրիտանիայում։
  • Հայտերը կարող են լինել պոեզիա, գեղարվեստական գրականություն, քննադատություն, կենսագրություն, պատմություն, փիլիսոփայություն, գեղարվեստական գրականություն կամ ճանապարհորդական նոթեր։ Դրամատիկական աշխատանքները չեն ընդունվում։
  • Մրցանակային գումարը պետք է օգտագործվի միջազգային ճանապարհորդությունների համար[1]։

Մրցանակակիրներ խմբագրել

Մրցանակն ստեղծվել և առաջին անգամ շնորհվել է Սոմերսեթ Մոեմի կողմից 1947 թվականին՝ 35 տարեկանից ցածր բրիտանացի հեղինակներին հնարավորություն տալու հարստացնել իրենց ստեղծագործությունները՝ արտերկրում ժամանակ անցկացնելով։ Մրցանակ ստացողներ մեջ առանձնանում է արձակագիր Քինգսլի Էմիսը, որն ակնհատորեն չէր սիրում արտասահմանյան ճանապարհորդությունները և որն իր առաջին վեպի՝ «Բախտավոր Ջիմը» գրքի համար 1955 թվականին ստացած մրցանակի գումարն օգտագործել է «Ինձ այստեղ դուր է գալիս» գիրքը գրելու համար, որի համար Մոեմը նրան անվանել է «սրիկա»[3]։

1964 թվականից ի վեր Սոմերսեթ Մոեմի գրական մրցանակի համար տարեկան ընտրվում են բազմաթիվ հաղթողներ[4]։ 1975 և 2012 թվականներին մրցանակ չի տրվել ոչ մի գրողի[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Society of Authors' Awards». www.societyofauthors.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին. {{cite web}}: Text "The Society of Authors" ignored (օգնություն)
  2. «Prizes». www.societyofauthors.org. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին. {{cite web}}: Text "The Society of Authors" ignored (օգնություն)
  3. «Somerset Maugham Awards - britishliteraryprizes». sites.google.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  4. «Society of Authors' Awards | The Society of Authors». www.societyofauthors.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  5. «Somerset Maugham Award». www.librarything.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին. {{cite web}}: Text "Book awards" ignored (օգնություն); Text "LibraryThing" ignored (օգնություն)
  6. «Somerset Maugham Award Winners». www.goodreads.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել