Սոհո (Լոնդոն)
Սոհո'ն Վեստմինստերում է, Լոնդոնի Վեստ Էնդի կենտրոնական հատվածներից։ Արիստոկրատիայի համար նախատեսված նորաձև թաղամաս, որը մայրաքաղաքի հիմնական զվարճանքի թաղամասերից էր սկսած 19-րդ դարից է։
Սոհո | |
---|---|
Տեսակ | area of London? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Վարչատարածք | Վեստմինստեր |
Հենրի VIII-ը 1536 թվականին այս գյուղական շրջանը դարձրեց արքայական այգի։ 17-րդ դարի երկրորդ կեսին այստեղ սկսեցին բարձր խավի համար նախատեսված շինություններ կառուցել. դրանցից էր 1680-ականներին կառուցված Սոհոյի հրապարակը։ Սուրբ Աննայի եկեղեցին հիմնվել է 17-րդ դարի վերջերում, և մինչ օրս տեղի նշանակի ալվայրերից է։ Սոհոյի հրապարակում գտնվող հայտնի եկեղեցիներից են Church of our Lady of the Assumption and Saint Gregory և Սուրբ Պատրիկի եկեղեցիները։ 19-րդ դարի կեսերին արիստոկրատիայի մեծ մասը տեղափոխվեց այս շրջանից, քանի որ այստեղ 1854-ին խոլերայի համաճարակ էր տարածված։ 20-րդ դարում Սոհոյի հեղինակությունը ասոցացվում էր սեքս-ինդուստրիայի հետ, քանի որ այստեղ առկա էր գիշերային կյանք և ֆիլմ արտադրող կազմակերպությունների կենտրոն էր։
Տեղանունը խմբագրել
«Սոհո» անունը առաջին անգամ հանդիպում է 17-րդ դարում։ Անունը հավանաբար ծագել է որսորդական աղաղակներից[1]։ Մոնմութի առաջին դուքս Ջեյմս Սքոթը 1685-ի հուլիսի 6-ին Սեդջմուրի ճակատամարտում իր զինվորին կանչելու համար օգտագործել է «սոհո» բառը։ Կես դար անց բառն առաջին անգամ կիրառվեց որպես Լոնդոնի այս հատվածի անուն[2][3]։
Հետագայում Սոհո անունը օգտագործվել է մի շարք զվարճանքների և ռեստորանների թաղամասերի համար․ օրինակ՝ Հոնկոնգի[4], Մալագայի[5] Սոհո անվամբ թաղամասերը։ Մանհեթենի ՍոՀո հատվածը իր անունը ստացել է Սոութ Հոուսթոն փողոցից, բայց այն նաև հղում է Լոնդոնյան թաղամասին[6]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Sheppard, F H W, ed. (1996). "Estate and Parish History". Survey of London. London. 33–34 : St Anne Soho: 20–26. Retrieved 10 April 2017.
- ↑ Room 1983, p. 113․
- ↑ Mee 2014, p. 233․
- ↑ "10 Things to see and do in Soho, Hong Kong". The Culture Trip. 9 February 2017. Retrieved 6 January2018.
- ↑ "Málaga holiday guide: what to see plus the best bars, hotels and restaurants". The Guardian. 25 July 2015. Retrieved 6 January 2018.
- ↑ White, Norval; Willensky, Elliot & Leadon, Fran (2010), AIA Guide to New York City (5th ed.), New York: Oxford University Press, ISBN 9780195383867
Արտաքին հղումներ խմբագրել
- «Կենտրոնական Սոհո». 27 марта 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոհո (Լոնդոն)» հոդվածին։ |