Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոկրատ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Սոկրատ Ստեփանի Հովհաննիսյան (հուլիսի 27, 1920, գյուղ Բիստ (Օրդուբադի գավառում) - փետրվարի 13, 1996, Լոս Անջելես), հայ նյարդավիրաբույժ[1], ՀՀ-ում նյարդավիրաբուժության հիմնադիրներից։ Բժշկական գիտությունների թեկնածու (1951 թ.), դոցենտ (1963 թ.)։ ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1963 թ.)։ ԽՍՀՄ հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Սոկրատ Հովհաննիսյան
Ծնվել էհուլիսի 27, 1920(1920-07-27)
Մահացել էփետրվարի 13, 1996(1996-02-13) (75 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

1941 թվականին ավարտել է ԵԲՀ։ 1946 թվականից աշխատել է ԵԲՀ ընդհանուր վիրաբուժության կլինիկայում, 1952-1995 թվականներին ղեկավարել է նյարդավիրաբուժական կլինիկան։ 1952-1958 թվականներին՝ Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ԳՀԻ տնօրեն։ 1962-1966 թվականներին՝ ԵԲԻ ռեկտոր, 1967-1996 թվականներին՝ իր նախաձեռնությամբ կազմակերպված ԵԲՀ տրավմատոլոգիայի, նյարդավիրաբուժության և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են նյարդային համակարգի ծանր վնասվածքների և դրանց հետևանքների, ուռուցքների, հետբորբոքային և անոթային հիվանդությունների ախտորոշման և վիրահատական բուժման հարցերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 281 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։