Սոկրատ Կարա
հայ գրող, սցենարիստ
Սոկրատ Սեթի Կարա (Կարա-Դեմուր) (իսկական ազգանունը՝ Վարդանյան, դեկտեմբերի 31, 1911[1], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - հունվարի 9, 1977[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ժամանակաշրջանի հայ գրող, կինոդրամատուրգ։ ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող (1974 թվական), ԽՄԿԿ անդամ 1934 թվականից։
Սոկրատ Կարա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1911[1] |
Ծննդավայր | Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 9, 1977[1] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Կոմարովոյի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և սցենարիստ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Թբիլիսիի հայկական մանկավարժական ուսումնարան |
Ուշագրավ աշխատանքներ | «Ա. Բորիսով» «Կ. Վառլամով» «Բարձր հետքեր» գրքերը «Մեծ ընտանիք» «Ստեպան Կոլչուգին» «Ձմռան առավոտ» կինոսցենարներ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Սմենա, Սանկտ-Պետերբուրգսկիե վեդոմոստի, Նա ստրաժե Ռոդինի և Լենֆիլմ |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1928 թ. ավարտել է Թբիլիսիի հայկական մանկավարժական ուսումնարանը, ապա տեղափոխվել Լենինգրադ, աշխատել «Սմենա» և «Լենինգրադսկայա պրավդա», ռազմաճակատի՝ «Նա ստրաժե Ռոդինի» թերթերում և «Լենֆիլմ» կինոստուդիայում[2]։
Գրել է «Ա. Բորիսով», «Կ. Վառլամով», «Բարձր հետքեր» գրքերը, «Մեծ ընտանիք» (ըստ Վ. Կոչետովի «Ժուրբինները» վեպի), «Ստեպան Կոլչուգին», «Ձմռան առավոտ» կինոսցենարները։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ «Сократ Кара-Демур». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 291)։ |