Սոկնդալ
Սոկնդալ (նորվ.՝ Sokndal), կոմունա (համայնք) Նորվեգիայի Ռուգլան ֆյուլքեյում (մարզում)։ Կոմունայի վարչական կենտրոնը Հյուգե քաղաքն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 295,16 կմ² տարածք[2]։
Սոկնդալ նորվ.՝ Sokndal | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | Նորվեգիա | ||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||
Մտնում է | Ռուգլան ֆյուլքե | ||
Վարչկենտրոն | Հյուգե | ||
Հիմնական լեզու | չեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը) | ||
Բնակչություն | ▲3324 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
Տարածք | 295.16 | ||
Սահմանակցում է | Էիգերսուն, Լուն և Ֆլեքեֆյորդ | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
ISO 3166-2 կոդ | 1111 | ||
sokndal.kommune.no | |||
Սոկնդալի զինանշանը խմբագրել
Սոկնդալ կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է դեղին գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա՝ պատկերված է սև գույնի 3 հատ քլունգ։ Քլունգները խորհրդանշում են տարածաշրջանում զարգացած հանքարդյունաբերության ոլորտը[2]։
Բնակչություն խմբագրել
Համաձայն 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Սոկնդալ կոմունայում բնակվում է 3313 մարդ։ Վերջին 60 տարում բնակչության թվաքանակը մնացել է գրեթե նույն մակարդակի վրա[2]։
Տնտեսություն խմբագրել
Սոկնդալ կոմունան հարուստ է հանքանյութային պաշարներով, որոնք գտնվում են ընդերքում։ Հանքարդյունաբերությունը հանդիսանում է տվյալ տարածաշրջանի տնտեսության հիմնական ուղղություններից։
Պատկերասրահ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Արխիվացված 2007-09-30 Wayback Machine (նորվեգերեն)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 07459: Alders- og kjønnsfordeling i kommuner, fylker og hele landets befolkning (K) 1986 - 2023 — Statistics Norway, 2023.
- ↑ 2,0 2,1 2,2 Kristiania, Norge: W. C. Fabritius & sønners bogtrikkeri. p. 1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոկնդալ» հոդվածին։ |