«Սնիչներ», 1989 թվականի ձեռքով նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ Թեոդոր Սուս Գեյսելի «The Sneetches» հեքիաթի մոտիվներով։

Սնիչներ
ռուս.՝ Сничи
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱլեքսեյ Կարաև
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍվերդլովսկի կինոընկերություն
Տևողություն9 րոպե
Թվական1989

Սյուժե խմբագրել

Սնիչները լողափում ապրող թռչուններ են, որոնք նման են հավերի։ Նրանցից որոշները կրծքավանդակին աստղ ունեն, իսկ մյուսները՝ ոչ։ Այն սնիչները, որոնք կրծքավանդակին ունեն աստղ, հպարտանում են դրանով և իրենց մոտ չեն թողնում նրանց, ովքեր չունեն աստղ, և հասարակ են։ Սակայն իրավիճակը փոխվում է, երբ վաճառականը մեքենայով լողափ է գալիս, գումարի դիմաց սնիչին աստղ ավելացնելու կամ տանելու պայմանով։ Երբ բոլորը դառնում են բարձրաշխարհիկ, իսկ բարձրաշխարհիկ զվարճանքները դադարում են այդպիսին լինել, ի ծնե աստղեր ունեցողները գնում են մաքրելու իրենց աստղերը և շարունակել բարձրաշխարհիկ մնալ առանց աստղերի։ Գործընթացը կրկնվում է այնքան ժամանակ, քանի դեռ գումարը չէր սպառվել։ Վաճառականը, բավարարված շահույթով, թողնում է լողափը ավերված և ամայացած, հեռանում։

Ստեղծողներ խմբագրել

Ռեժիսոր Ալեքսեյ Կաարաև
Սցենարիստ Ալեքսեյ Կարաև
Նկարիչ-բեմադրողներ Սերգեյ Այտունդինով, Վալենտին Օլշվանգ
Նկարիչ-անիմատորներ Սերգեյ Այտունդինով, Ալեքսեյ Կարաև
Օպերատոր(չաշխատող հղում) || Սերգեյ Ռեշետնիկով
Երգահան Վյաչիսլավ Բեկով

Փառատոններ և մրցանակ խմբագրել

1989 թվականին երկրորդ մրցանակը IFF անիմացիոն ֆիլմում՝ Լոս Անջելես (ԱՄՆ)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել