Սնդիկի հանքանյութեր, բնական միներալային առաջացումներ, որոնցից սնդիկի արդյունաբերական կորզումը տնտեսապես շահավետ է։ Սնդիկի հանքանյութերի գլխավոր հանքային միներալը կինովար+ն է (HgS) Hg-ի 86,2% պարունակությամբ։ Խառնուրդների ձևով առկա են բնածին Hg և Cu-ի, Sb-ի, As-ի սնդիկ պարունակող սուլֆոաղեր են։ Սնդիկի հանքանյութերը բաժանվում են հարուստ (մոտ 1% Hg), շարքային (0,2—0,3% Hg), աղքատ (0,06— 0,12% Hg) և ավելի աղքատ (0,02—0,06% Hg) տեսակների։ Կոմպլեքսային Սնդիկի հանքանյութեր պարունակում են Sb,Cu—Pb—Zn, W, Au—Ag և վնասակար խառնուրդներ՝ As։ Հանքամարմինները շերտանման և կոնտակտային կուտակներ են, երակներ, բներ, շտոկվերկներ են։ Տարբերում են բուն հիդրոթերմալ, տելեթերմալ և հրաբխածին սնդիկի հանքանյութերը։ Արդյունաբերակահ նշանակություն ունեն հիմնականում տելեթերմալները։ Սնդիկի հանքանյութերը ՍՍՀՄ-ում հայտնի են Դոնբասում, Հյուսիսային Կովկասում, Յակուտիայում, Չուկոտկայում, Միջին Ասիայում, Հարավային Կովկասում, արտասահմանում՝ Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Կանադայում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 481