Սյուննյովա Սուլեմդալ (նորվ.՝ Synnøve Solemdal, մայիսի 15, 1989(1989-05-15), Քրիստիանսուն, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա), նորվեգուհի բիաթլոնիստ, աշխարհի քառակի չեմպիոն դահուկային էստաֆետում։

Սյուննյովա Սուլեմդալ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝բիաթլոնիստ և դահուկորդ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 15, 1989(1989-05-15) (35 տարեկան)
Ծննդավայր՝Քրիստիանսուն, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա
Ակումբ՝Tingvoll IL?

Մարզական կարիերա խմբագրել

Սյուննյովան սկսեց զբաղվել բիաթլոնով 2002 թվականին։ 2008 թվականին նա ունեցավ իր նորամուտը Նորվեգիայի հավաքականի կազմում և մասնակցեց մինչև 19 տարեկանների հասակում աշխարհի պատանիների առաջնությանը։ Անձնական մրցաշարերում երբեք չէր հաջողվել թոփ 10-ի մեջ ընդգրկվել, իսկ էստաֆետում նա օգնեց է իր թիմին վերջնակետին հասնել երկրորդը։

Մեկ տարի անց մարզիչները թույլ տվեցին, որպեսզի Սյուննյովան մասնակցի Եվրոպայի գավաթին։ Այդ նույն տարում նա կրկին մասնակցում էր աշխարհի պատանիների առաջնությանը։ Մասնակցելով մեծահասկաների խմբում, նա կարողացավ երեք անգամ վերջնակետին հասնել թոփ 10-ի մեջ։ Ավելի ուշ նա մասնակցում է Եվրոպայի պատանիների առաջնությանը և անձնական մրցաշարերում նվաճում է իր առաջին մեդալը։ 2008/09 մրցաշարերի ավարտին նորվեգուհին իր նորամուտն է տոնում մեծահասակների աշխարհի գավաթի մրցաշարում[1]։

2009/10 թվականներին նա կանոնավոր հիմունքներով հանդես է գալիս Եվրոպայի գավաթում։ Պատանիների աշխարհի առաջնությունում միանգամից երեք մեդալ է նվաճվում, որոնիցի երկուսը անձնական մրցաշարերում, իսկ այնուհետև Եվրոպայի առաջնությունում նվաճում է առաջին պատանեկան ոսկե մեդալը։ Մրցաշարի սեզոնի ավարտին նրան հնարավորություն են տալիս Աշխարհի գավաթի մեծահասակների մրցաշարում վազել մի քանի վազքամրցումներում։

Միջմրցութային փուլում նորվեգուհուն տեղափոխում են հավաքականի հիմնական կազմ, որպեսզի նա մասնակցի Աշխարհի գավաթի մրցումներին։ Այդ մրցաշարը նորվեգիայի թիմը եզրափակում է պատվո հարթակի վրա։ 2011 թվականի մարտին Սյուննյովան իր նորամուտն է տոնում մեծահասակների Աշխարհի առաջնությունում։ 2011/12 մրցաշարերում նորվեգուհին նշանակալիորեն բարելավվում է իր արդյունքները և արդեն մեկնարկային փուլում վերջնակետին է հասնում չորրորդը սպրինտերային վազքում, ընթացքում առաջ անցնելով Դարյա Դոմրաչևային։ Հետագայում մշտապես եզրափակչին էր հասնում թոփ 10-ին մոտ և նա կարողացավ մրցաշարը ավարտել 13-րդ հորիզոնականում՝ աշխարհի գավաթի հաշվարկում։

Բիաթլոնի աշխարհի գավաթի առաջնությունում, որը անցկացվում էր շվեդական Էստերսունդում Սյուննյովան խառը էստաֆետը սկսեց երկրորդ հորիզոնականից։ Նորվեգիան զիջեց հաղթող Ռուսաստանի թիմին 21,2 վայրկյան։ Սյուննյովան իր առաջին հաղթանակը աշխարհի գավաթի մրցաշարերում տոնեց ավստրիական Հոխֆիլցենում անցկացված հետապնդում մարզաձևում, առաջ անցնելով իր թիմակից ընկերուհի Թուրա Բերգերից 30,2 վայրկյանով, և հարկ է նշել, որ դա երիտասարդ նորվեգուհու կարիերայում առաջին պատվո հարթակ էր անհատական մրցավաքերում։ Մեկ օր անց, Սյուննյովան իր ընկերուհիների հետ միասին հաղթեց էստաֆետան, առաջ անցնելով ուկրաինուհիներին 30,4 վայրկյանով։ 2013 թվականի աշխարհի առաջնությունում, որը կայանում էր չեխական Նովե Մեստոյում Սյուննյովան երկու ոսկե մեդալ նվաճեց էստաֆետում։

Դեկտեմբերի 8-ին Սյուննյովան իր երկրորդ հաղթանակը տոնեց անհատական մրցավազքերում[2], կրկին հաղթելով ավստրիական Հոխֆիլցենում հետապնդում մրցավազքում[3]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ելույթներ պատանեական, երիտասարդական և երկրորդային մրցաշարերում խմբագրել

Տարի Նշումներ Անհ. Սպր․ Հետ. Էստ․
2008 ԱԱ U19 20-րդ 12-րդ 16-րդ 2-րդ
2009 ԱԱ U21 9-րդ 11-րդ 5-րդ 5-րդ
2009 ԵԱ U21 2-րդ 17-րդ 7-րդ 5-րդ
2010 ԱԱ U21 22-րդ 3-րդ 3-րդ 2-րդ
2010 ԵԱ U21 5-րդ 3-րդ 1-ին 4-րդ

ԲՄՄ գավաթ խմբագրել

  x 2 +   x 1 +   x 2

Տարի ԸՀ ԱՄՀ ՍՀ ՀՄՀ
2008/09 98-րդ 61-րդ
2009/10 41-րդ 51-րդ 39-րդ 54-րդ
2014/15 60-րդ 69-րդ 29-րդ

Աշխարհի գավաթի վիճակագրություն խմբագրել

Տարի ԸՀ ԱՄՀ ՍՀ ՀՄՀ ԸՄՄՀ
2008/09 81-րդ 81-րդ 68-րդ
2009/10 67-րդ 58-րդ 63-րդ
2010/11 46-րդ 44-րդ 47-րդ 36-րդ
2011/12 13-րդ 17-րդ 11-րդ 15-րդ 13-րդ
2012/13 24-րդ 25-րդ 17-րդ 26-րդ
2013/14 29-րդ 41-րդ 35-րդ 28-րդ 22-րդ
2014/15 76-րդ 68-րդ

Լավագույն վիճագրական տվյալները աշխարհի գավաթում խմբագրել

Մարզաձև Վայր Տարի Արդյունք
Մասս-մեկնարկ   Օբերհոֆ 2013/14 2-րդ
Հետապնդում   Օբերհոֆ 2013/14 3-րդ
Անհատական մրցավազք   Նովե Մեստո 2011/12 9-րդ
Սպրինտ   Էստերսունդ 2011/12 4-րդ
  Հոխֆիլցեն 2012/13
Հետապնդում   Հոխֆիլցեն 2012/13 1-ին
  Հոխֆիլցեն 2013/14
Մասս-մեկնարկ   Հոլմենկոլեն 2011/12 7-րդ

Հավաքականի էստաֆետային մրցավազքեր խմբագրել

Տարի Նշումներ Մարզաձև Վայր Փուլ Կրակոց Արդյունք
2010/11 Աշխարհի գավաթ Էստաֆետ   Հոխֆիլցեն 1-ին 3+0 3-րդ
  Օբերհոֆ 1-ին 5+0 8-րդ
  Ռազուն Անտերսելվա 1-ին 3+0 6-րդ
Աշխարհի առաջնություն   Խանտի-Մանսիյսկ 1-ին 4+0 5-րդ
2011/12 Աշխարհի գավաթ Էստաֆետա   Հոխֆիլցեն 3-րդ 0+0 1-ին
  Օբերհոֆ 3-րդ 4+0 2-րդ
  Ռազուն Անտերսելվա 3-րդ 3+0 4-րդ
Աշխարհի առաջնություն   Ռուփոլդինգ 3-րդ 4+0 3-րդ
Խառը էստաֆետ 2-րդ 4+0 1-ին
2012/13 Աշխարհի գավաթ Էստաֆետա   Հոխֆիլցեն 2-րդ 3+0 1-ին
  Օբերհոֆ 2-րդ 4+0 4-րդ
  Ռուփոլդինգ 3-րդ 1+0 1-ին
  Ռազուն Անտերսելվա 2-րդ 4+1 4-րդ
Աշխարհի առաջնություն   Նովե Մեստո 3-րդ 1+0 1-ին
Խառը էստաֆետ 2-րդ 2+0 1-ին
Աշխարհի գավաթ   Էստերսունդ 2-րդ 3+0 2-րդ
2013/14 Աշխարհի գավաթ Էստաֆետա

Աշխարհի առաջնություններում և օլիմպիական խաղերում ելույթների վիճակագրություն խմբագրել

Տարի Անհ․ Սպր․ Հետ․ ՄՄ Էստ ԽԷ
2011 63-րդ 43-րդ ՏՉ[4] 5-րդ
2012 39-րդ 32-րդ 24-րդ 18-րդ 3-րդ 1-ին
2013 53-րդ 19-րդ 19-րդ 16-րդ 1-ին 1-ին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Финишный протокол 27.03.2009 спринт 7.5 км Ханты-Мансийск(չաշխատող հղում)
  2. «Сулемдаль выиграла гонку преследования в Хохфильцене, Старых — 5-я». Чемпионат.com (ռուսերեն). 08.12.2013.
  3. «Норвежская биатлонистка Солемдаль победила в гонке преследования на этапе КМ в Австрии». ИТАР-ТАСС (ռուսերեն). 08.12.2013.
  4. Отстала по ходу дистанции на круг от лидеров и была снята с дистанции.