Սյուզան Լուչի

ամերիկացի դերասանուհի

Սյուզան Լուչի (անգլ.՝ Susan Lucci, դեկտեմբերի 23, 1946(1946-12-23)[1][2], Scarsdale, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի, ձեռնարկատիրուհի, բանաստեղծուհի և հեռուստահաղորդավարուհի, որը պատմության մեջ է մտել «Իմ բոլոր երեխաները» հեռուստասերիալում խաղացած Էրիկա Քեյնի դերի շնորհիվ։ Կերպարը ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ համարվում է մշակութային սրբապատկեր[5][6][7][8][9][10], իսկ «TV Guide», «The New York Times» և «Los Angeles Times» տաբլոիդները Լուչիին շնորհել են «Հեռուստատեսային առաջատար օրվա տիկին» տիտղոսը[11]։ 1991 թվականից նա դարձել է հառուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանուհին՝ տարեկան 1 մլն դոլար աշխատավարձով[12]։

Սյուզան Լուչի
Ծնվել էդեկտեմբերի 23, 1946(1946-12-23)[1][2] (77 տարեկան)
ԾննդավայրScarsdale, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3]
ԿրթությունMarymount College, Tarrytown? և Garden City High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և գործարար
Ամուսին(ներ)Helmut Huber?
Երեխա(ներ)Liza Huber? և Andreas Huber?
Պարգևներ և մրցանակներ
susanlucci.com

1978 թվականից ի վեր ամեն տարի Լուչին ռեկորդային ձևով 21 անգամ դրամատիկական սերիալում կանացի լավագույն դերի համար առաջադրվել է «Էմմի» ցերեկային մրցանակի և առաջին անգամ այն ստացել է միայն 1999 թվականին։ Երբ հայտարարվել է հաղթողի անունը, լսարանը թնդացել է ծափահարություններից, որը շարունակվել է մի քանի րոպե։ Դրանից հետո դերասանուհին բարձրացել է բեմ և օպերատորների տեսախցիկները նկարահանել են սերիալի խաղընկերներին և աստղ Օփրա Ուինֆրիին, որը շտապել է շնորհավորել դերասանուհուն հաղթանակի կապակցությամբ[13]։

1996 թվականին «TV Guide»-ը «50 մեծագույն հեռուստատեսային սրբապատկերներ և պատմություններ» ցուցակում նրան շնորհել է 37-րդ հորիզոնականը[14]։ 2005 թվականին «Հոլիվուդյան փառքի ծառուղում» նա արժանացել է սեփական աստղին[15], իսկ 2006 թվականին ներառվել է Հեռուստատեսության փառքի սրահում։ Լուչին խաղացել է հեռուստատեսային բազմաթիվ ֆիլմերի գլխավոր դերերում, նկարահանվել է «Saturday Night Live» և «Գեղեցկուհիները Քլիվլենդում» կատակերգական շոուներում, ինչպես նաև երկար տարիներ արտադրել է իր՝ «The Susan Lucci Collection» անվամբ ապրանքատեսակը, որն իր մեջ ներառել է մաշկի և մազերի խնամքի միջոցներ, օծանելիք և ներքնազգեստ[16]։

Անձնական կյանք խմբագրել

Սյուզան Լուչին ծնվել է Սկարսդեյլում՝ Նյու Յորքում՝ Ժանետ և Վիկտորա Լուչիների ընտանիքում։ Նրա հայրը ծագմամբ իտալացի է, իսկ մայրը՝ շվեդուհի[17]։

1969 թվականի սեպտեմբերի 13-ից ամուսնացած է ավստրալիացի գործարար Հելմուտ Հուբերի հետ։ Նրանք ունեն աղջիկ՝ դերասանուհի Լիզա Հուբերը (ծնվ. 1957 թվականին), և որդի՝ Անդրեաս Հուբերը, որը գոլֆի պրոֆեսիոնալ խաղացող է։ Նա դարձել է տատիկ, երբ 2006 թվականի դեկտեմբերի 23-ին՝ Լուչիի 60-ամյակի օրը, իր դուստրը երեխա է ունեցել։ Լուչին ԱՄՆ հանրապետական կուսակցության անդամ է[18]։

2018 թվականի աշնանը Լուչին տարել է սրտի շտապ վիրահատություն[19]։

Կարիերա խմբագրել

 
Սյուզան Լուչին 2010 թվականին

«Իմ բոլոր երեխաները» խմբագրել

 
Սյուզան Լուչին 2005 թվականին

Լուչին առավել հայտնի է «Իմ բոլոր երեխաները» հեռուստասերիալում խաղացած Էրիկա Քեյնի դերով, որում նա սկսել է նկարահանվել 1970 թվականի հունվարի 5-ից մինչև 2011 թվականի սեպտեմբերի վերջը։ 1978 թվականից ի վեր ամեն տարի ստացել է «Էմմի» մրցանակի անվանակարգ և այն առաջին անգամ ստացել է միայն 1999 թվականին։ Նրա ամենամյա պարտությունները մտել են փոփ մշակույթի մեջ, իսկ ինքը՝ դերասանուհին, «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուի ժամանակ կատարել է իր և այլ դերասանների նմանակումները։

1978 թվականից ի վեր ամեն տարի Լուչին ռեկորդային ձևով 21 անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի և առաջին անգամ այն ստացել է միայն 1999 թվականին[20][21]։ Երբ հայտարարվել է հաղթողի անունը, սկսվել է հանդիսատեսի ծափահարությունները, որոնք տևել են մի քանի րոպե։ Դրանից հետո դերասանուհին բարձրացել է բեմ և օպերատորների տեսախցիկները նկարահանել են սերիալի խաղընկերներին և աստղ Օփրա Ուինֆրիին, որը շտապել է շնորհավորել դերասանուհուն հաղթանակի կապակցությամբ[13]։

Սերիալն ավարտվել է 2011 թվականի սեպտեմբերին՝ քառասունմեկ տարվա եթերից հետո[22]։ Լուչին ABC Daytime-ի նախագահին հրապարակայնորեն քննադատել է ալիքով ցերեկային հաղորդումը վերականգնելու անհաջող փորձերի և սերիալի վարկանիշների հետագա անկման համար, ինչը հանգեցրել է դրա փակմանը[23]։

Այլ նախագծեր խմբագրել

Նա նկարահանվել է նաև մի քանի կինոներում, հեռուստատեսային ֆիլմերում և սերալներում։ 1982 թվականին խաղացել է Հարի Մարշալի «Երիտասարդություն, հիվանդանոց, սեր» ֆիլմում։ 1986 թվականին «Անաստասիա. Աննայի գաղտնիքը» ֆիլմում խաղացել է Դարյա Ռոմանովայի դերում։ Նա եղել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուի աստղային տերերից մեկը, որտեղ ընդօրինակել է հեռուստասերիալների կերպարներին։

1990-1991 թվականներին հասել է իր ճանաչման գագաթնակետին՝ խաղալով «Դալաս» պաշտամունքային սերիալի եզրափակիչ եթերաշրջանում։ 1995 թվականին նա խաղացել է Lifetime ալիքի «Էբբին և Սուրբծննդյան ոգիները» ֆիլմում, որը «Սուրբ ծնունդը արձակագրությունում» վիպակի հերթական տարբերակն է։ 1999 թվականին նա ստացել է քննադատների խոստովանություն «Էննին ստանում է ձեր զենքերը» բրոդվեյական մյուզիքլում ելույթ ունենալու համար։ 2004 թվականին եղել է հրավիրված աստղ «Էկրանի թագուհին» սիթքոմի երկու էպիզոդներում։

2008 թվականին նա դարձել է «Պար աստղերի հետ» շոուի ամերիկյան տարբերակի աստղային մասնակիցներից մեկը, որտեղ նա զբաղեցրել է վեցերորդ տեղը։

2010 թվականի ամռանը նկարահանվել է «Գեղեցկուհիները Քլիվլենդում» սիթքոմի էպիզոդում՝ խաղալով ինքն իրեն։ 2011 թվականին կրկին հայտնվել է սերիալի երկու էպիզոդներում, որոնք նկարահանվել են հատուկ նրա համար։ Նա նաև հայտնվել է շոուի երրորդ եթերաշրջանում[24]։ 2012 թվականին նա եղել է հրավիրված աստղ «Բանակի կանայք» սերիալի վեցերորդ եթերաշրջանում[25][26]։ 2013-2016 թվականներին Լուչին նկարահանվել է «Նենգ աղախինները» սերիալում[27][28][29]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
1969 Ցտեսություն, Կոլումբոս Goodbye, Columbus հարսանեկան հյուր
1970-2011 Իմ բոլոր երեխաները All My Children Էրիկա Քեյն Գլխավոր դեր
1982 Երիտասարդություն, հիվանդանոց, սեր Young Doctors in Love կամեո
1982 Սիրո նավակ The Love Boat Պաուլա Գասթինգս 1 էպիզոդ
1983 Երևակայության կղզի Fantasy Island Ջինա Էդվարդս 1 էպիզոդ
1984 Հրավեր դժոխք Invitation To Hell Ջեսիկա Ջոնս
1986 Անաստասիա. Աննայի գաղտնիքը Anastasia: The Mystery of Anna Դարյա Ռոմանովա
1987 Գաղտնի կրքեր Haunted by Her Past Կարեն Բեքեթ
1988 Տիկին ավազակ Lady Mobster Լորեն Կասլ
1990 Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Saturday Night Live տարբեր դերեր
1990-1991 Դալաս Dallas Հիլարի Թեյլոր 6 էպիզոդ
1991 Կինը, որը մեղք է գործել The Woman Who Sinned Վիկտորիա Ռոբսոն
1992 Մարդասպան Double Edge Մեգի Դաթոն / Կարմեն Մուր
1993 Սիրո և ատելության միջև Between Love and Hate Վիվիան Կոնրադ
1994 Ֆրանսիական մետաքս French Silk Քլեր Լորան
1995 Գայթակղված և անձնվեր Seduced and Betrayed Վիկտորիա Լանդերս
1995 Էբբի Ebbie Էլիզաբեթ «Էբբի» Սկրուջ
2004 Էկրանի թագուհին Hope & Faith Ժակլին Կար 2 էպիզոդ
2011-2012 Գեղեցկուհիները Քլիվլենդում Hot in Cleveland Սյուզան Լուչի 4 էպիզոդ
2012 Բանակի կանայք Army Wives Օդրի Ուիթակեր 3 էպիզոդ
2013-2016 Նենգ աղախինները Devious Maids Ժենևեվա Դելատուր կանոնավոր դեր 46 էպիզոդում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1016664141 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. https://d23.com/walt-disney-legend/susan-lucci/
  5. Tom Pendergast, Sara Pendergast St. James encyclopedia of popular culture, Volume 3. — St. James Press. Original from the University of Michigan, Digitized Dec 22, 2006, 2000. — С. 584 pages.
  6. Gale Group, Thomas Riggs Volume 59 of Contemporary Theatre, Film and Television Series. — Cengage Learning. Original from the University of Michigan.Digitized May 20, 2008, 2008. — С. 495 pages.
  7. Boye Lafayette De Mente Sexual Profiles of Famous People. — Lafayette De Mente, 2005.
  8. «Susan Lucci: Not Even Close to Retiring». OK!. 2008 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
  9. Glenn, Joshua (2008 թ․ հունվարի 9). «The Keeping-My-Baby Meme». The Boston Globe. Վերցված է 2010 թ․ մայիսի 14-ին.
  10. «The 50 Greatest TV Icons». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 14-ին. {{cite news}}: Text "TV Icons" ignored (օգնություն)
  11. Susan Lucci, 11 Times a Nominee, 8 Times a Bride, Up for Emmy Again — NYTimes.com
  12. Daytime divas duke it out — theenvelope.latimes.com
  13. 13,0 13,1 YouTube — Susan Lucci Wins an Emmy Award for Lead Actress
  14. TV Guide Guide to TV. — Barnes and Noble, 2004. — С. 596. — ISBN 0-7607-5634-1
  15. Звёзды на Аллее Славы в Голливуде, Лос-Анджелес, 2009. Сьюзан Луччи(չաշխատող հղում)
  16. «Susan Lucci Biography». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
  17. Torchin, Mimi Soap Opera's 25 Most Intriguing People. Soap Opera Weekly. About.com (27 июня 2000). Дата обращения 20 декабря 2010. Архивировано 12 мая 2008 года.
  18. 40 Celebrities Who Are Republicans
  19. Susan Lucci Recalls the Moments Leading Up to Her Emergency Heart Surgery: I ‘Felt Like an Elephant’ Was on My Chest
  20. O'Neil, Tom (2006 թ․ հուլիսի 6). «Lost and Housewives committed Emmy suicide». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 10-ին.
  21. de Moraes, Lisa (2006 թ․ հուլիսի 6). «For the Primetime Emmys, a Series of Changes». Washington Post. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 26-ին.
  22. «Susan Lucci Upset But Hopeful After All My Children». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  23. Susan Lucci Blasts ABC Daytime Chief Over 'All My Children' Cancellation As She Has Yet To Commit To Continue On The Show — Deadline.com
  24. «'Hot in Cleveland', 'All My Children' crossover coming». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 10-ին.
  25. Michael Ausiello, Exclusive: Lifetime’s Army Wives Enlists Soap Legend Susan Lucci For Arc Արխիվացված 2012-01-22 Wayback Machine, TV Line, October 20, 2011
  26. Catriona Wightman, Susan Lucci, Kelli Williams sign up for 'Army Wives' role Արխիվացված 2012-11-30 Wayback Machine, Digital Spy, October 21, 2011
  27. Lynette Rice, Susan Lucci stays at ABC in fall drama pilot Արխիվացված 2012-04-21 Wayback Machine, Entertainment Weekly, 9 March 2012
  28. Lesley Goldberg, Susan Lucci to Star in Marc Cherry’s Soapy ABC PilotThe Hollywood Reporter, 9 March 2012
  29. Nellie Andreeva, Susan Lucci To Co-Star In Marc Cherry’s ABC Pilot ‘Devious Maids’ Deadline.com, March 9, 2012

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզան Լուչի» հոդվածին։