Սյուդադ դել Էստե (իսպ.՝ Ciudad del Este), Պարագվայի մեծությամբ երկրորդ քաղաքն է և Ալտո Պարանա դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Սա առաջին հերթին առուծախի և առևտրի կենտրոն է։ Բնակչությունը կազմում է մոտ 274 հազար մարդ։

Սյուդադ դել Էստե
Տեսակdistrict of Paraguay?, քաղաք, սահմանամերձ քաղաք և մեծ քաղաք
Երկիր Պարագվայ
ՎարչատարածքCiudad del Este?
ԲԾՄ185 մետր
Մակերես149 կմ²
Մասն էGran Ciudad del Este?
Ջրլիցի ափինՊարանա
Ձևավորումփետրվարի 3, 1957
Անվանված էարևելք
Քարտեզ
Քարտեզ

Քաղաքը հիմնադրվել է 1957 թվականին Բրազիլիայի հետ սահմանին գտնվող Պարանա գետի վրա և կոչվել է Պուերտո Ֆլոր դե Լիս։ Ավելի ուշ այն վերանվանվել է Պուերտո-Պրեսիդենտ-Ստրեսներ անունով՝ Պարագվայի նախագահ Ալֆրեդո Ստրեսների պատվին (իսպ.՝ Puerto Presidente Stroessner), 1989 թվականին նրա տապալումից հետո ստացավ Սյուդադ դել Էստե (Արևելյան քաղաք) անվանումը։

Քաղաքը հանդիսանում է այսպես կոչված «Երեք սահմանների շրջանի» մի մասը՝ անմաքս առևտրի գոտի, և քանի որ ստեղծվել է որպես սահմանային առևտրի կենտրոն, ստացել է ազատ նավահանգստի կարգավիճակ[1]։ Այսպիսով, Սյուդադ դել Էստեի գլխավոր տեսարժան վայրերը նրա խանութներն են։

Քաղաքը ուղիղ փողոցներով բաժանված է առանձին թաղամասերի, որոնք բնակեցված են ըստ ազգության։ Բնակչության մեծ մասը ծագումով ասիացիներ են. թայցիներ, կորեացիներ, արաբներ և պարսիկներ, ուստի այստեղ շատ մզկիթներ և պագոդաներ կան։

Թայվանի կառավարությունը վճարել է քաղաքապետարանի կառուցման համար՝ ՄԱԿ-ում Պարագվայի աջակցության դիմաց, ինչի պատճառով շենքի վրա ծածանվում է Թայվանի դրոշը։

Աշխարհի ամենահզոր «Իտայպու» ՀԷԿ-ի[2] կառուցման շնորհիվ քաղաքը մեծապես աճել է։ 1965 թվականին Պարանա գետի վրա բացվել է 552 մետրից մի փոքր ավելի երկարությամբ «Բարեկամության կամուրջը», որը կապում էր Սյուդադ դել Էստեն հարևան բրազիլական Ֆոս դու Իգուասու քաղաքի հետ։ Այն միաժամանակ սահմանային անցակետ է, որը շրջապատված է բարձր ցանցով։

Էկոնոմիկա խմբագրել

 
Բարեկամության կամուրջ Պարանայի վրայով

Սյուդադ դել Էստեն արտադրում է Պարագվայի ՀՆԱ-ի մոտ 60%-ը և աշխարհի երրորդ խոշոր ազատ տնտեսական գոտին է Մայամիից և Հոնկոնգից հետո[1]։ Այստեղ է գտնվում «Itaipu Binacional» ընկերության վարչակազմի պարագվայական մասը, որը կառավարում է Բրազիլիային և Պարագվային հավասար մասով պատկանող «Իտայպու» հիդրոէլեկտրակայանը։ Քաղաքի տնտեսությունը (եւ ընդհանուր առմամբ Պարագվայի) կողմնորոշված է Բրազիլիայի տնտեսության վրա, քանի որ աշխարհում ամենահզոր ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի 95 տոկոսը վաճառվում է Բրազիլիային (տարեկան 300 միլիոն ԱՄՆ դոլար)։ Ամեն օր բազմաթիվ բրազիլացիներ հատում են սահմանը՝ Սյուդադ դել Էստեում էժան ապրանքներ գնելու համար, հիմնականում՝ սպառողական էլեկտրոնիկա, որոնց տարեկան շրջանառությունը գնահատվում է 1,2 միլիարդ ԱՄՆ դոլար։

Բնակչության հիմնական զբաղմունքը առևտուրն ու մաքսանենգությունն է։ Սյուդադ դել Էստեին հաճախ անվանում են «Լատինաամերիկյան Հոնկոնգ»։ Քաղաքի կենտրոնը հսկայական շուկա է։ Այս առևտրի միայն փոքր մասն է օրինական, մնացածը մաքսանենգ ճանապարհով տեղափոխվում է հարևան Արգենտինա և Բրազիլիա[3]։

 

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքի արվարձանում գտնվում է «Գուարանի» միջազգային օդանավակայանը[4]։

Կլիմա խմբագրել

Սյուդադ դել Էստե քաղաքում կլիման չափավոր է, այն գտնվում է տաք բարեխառն գոտում՝ առանց կանոնավոր ձնածածկույթի։ Տարվա ընթացքում զգալի տեղումներ են լինում նույնիսկ չոր ամիսներին[5]։ Կյոպպենի կլիմաների դասակարգման համաձայն՝ կա խոնավ մերձարևադարձային կլիմա (Cfa ինդեքս)՝ միատեսակ խոնավությամբ և շոգ ամառներով։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Сьюдад-дель-Эсте
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 31,7 31,6 30,8 27,5 24,6 22,2 23,0 24,2 25,8 28,4 30,1 31,2 27,6
միջին ջերմաստիճանը (°C) 26,1 25,8 24,7 21,5 18,4 16,3 16,4 17,6 19,3 22,1 24,1 25,6 21,5
միջին նվազագույնը (°C) 21,1 21,3 20,1 17,2 13,6 11,4 11,3 12,3 13,8 16,6 18,3 20,1 16,3
տեղումների քանակը (մմ) 184,1 154,2 136,1 140,7 132,3 131,9 90,6 115,0 130,2 176,0 163,5 139,9 139,9
Աղբյուր՝ World Climate

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «На стыке трех границ». ИноСМИ.Ru (ռուսերեն). 2014 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  2. Matt Lake (2006 թ․ փետրվարի 17). «Itaipu Binacional: An Achievement in Massive Construction and Power Production» (PDF) (անգլերեն). Brazil 06’ Magazine. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
  3. Diana Jean Schemo In Paraguay Border Town, Almost Anything Goes(անգլ.) // The New York Times : newspaper. — 1998. — С. 3. Архивировано из первоисточника 8 Մարտի 2016.
  4. «GUARANI INTL» (անգլերեն). World Aero Data. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
  5. «Климат Сьюдад-дель-Эсте». Climate-Data.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել