Խնդգնդիկներ (ռուս.՝ Смешарики, смешные шарики՝ ծիծաղելի գնդիկներ), ռուսական մուլտիպլիկացիոն սերիալ։ Ստեղծվել է «Աշխարհն առանց բռնության» կրթական նախագծի շրջանակներում, մշակույթի նախարարության հովանավորությամբ[1]։ Սերիալը պատմում է խնդգնդիկների՝ գնդաձև էակների արկածների մասին, որոնք ապրում են Խնդգնդիկների աշխարհում, որը մեծ աշխարհից բաժանված է ծովով, անապատով, անտառով ու սարերով։ Խնդգնդիկներն ապրում են ընկերական կոլեկտիվով, զբաղվում են տարբեր ամենօրյա գործերով, երբեմն հայտնվում են տարօրինակ, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակների մեջ։ Հիմնական մասը կազմված է ավելի քան 450 սերիայից, որի մեջ կա ինչպես զվարճալի, այնպես էլ լուրջ և փիլիսոփայական թեմաներ, դրա համար մուլտֆիլմը նայում են թե երեխաները, թե մեծահասակները։ Սերիաների տևողությունը 6 րոպե 30 վայրկյանից մինչև 13 րոպե (տիտրերը և գրադրվագը ներառյալ)։ 2008 թվականի սեպտեմբերին մուլտֆիլմը հարմարեցվել է «The CW» ամերիկյան հեռուստաալիքով ցուցադրության համար՝ ստանալով «Kikoriki» վերնագիրը[2]։ Մուլտֆիլմը ցուցադրվել է նաև 60 պետություններում, թարգմանվել է 15 լեզուներով, մուլտֆիլմի հանդիսատեսները կազմում են 50 մլն մարդ։

Սմեշարիկներ
Изображение логотипа
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրմանկական ֆիլմ, երգիծանք, կատակերգական հեռուստասերիալ, կատակերգություն, ընտանեկան ֆիլմ և դրամա
ՍտեղծողAnatoly Prokhorov?, Salavat Shayhinurov?, Igor Shevchuk? և Իլյա Պոպով
ՁայնագրումՍվետլանա Պիսմիչենկո, Միխայիլ Չերնյակ, Anton Vinogradov?, Վադիմ Բոչանով, Sergey Mardar? և Julija Sergeevna Roedina?
ԵրաժշտությունMarina Landa? և Sergey Vasiliev?
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ՀեռուստաալիքՍՏՍ (հեռուստաընկերություն), Ռոսիա 1, Կուլտուրա (հեռուստաալիք), Դոմաշնի, ՅուԹյուբ, Կառուսել, Առաջին ալիք, մուլտ, Friday!?, tv360°?, STS Kids?, TV Rain?, Միր, ԿինոՊոիսկ, 31 կանալ, Ինտեր, TET?, Կ2 և Պիկսել
Եթերաշրջաններ6
Սերիաների քանակ218
ՊրոդյուսերԻլյա Պոպով և Ալեքսանդր Գերասիմով
ՌեժիսորDenis Chernov?, Q97314933?, Իլյա Մակսիմով, Dzhangir Suleymanov?, Q98829560?, Q109487680?, Q97205940? և Q97344194?
ՍցենարիստԱլեքսեյ Լեբեդև
ԸնկերությունPetersburg Animation Studio? և Master-film?
Էկրաններին էմայիսի 17, 2004-ից
Սերիայի տևողություն6 րոպե
ՆախորդKikoriki. Team Invincible?
ՀաջորդKikoriki: New Adventures?, Smeshariki. Azbuki?, Kikoriki: PIN-Code?, Kokoriki. The Legend of the Golden Dragon? և Kokoriki. Deja vu?
smeshariki.ru(ռուս.)

Հիմնական պերսոնաժներ խմբագրել

Արտաքնապես բոլոր խնդգնդիկներն իրար նման են։ Հիմնական հերոսներին կարելի է բաժանել տարիքային 2 խմբի. Երեխաներ (Նյուշա, Բարաշ, Կրոշ, Յոժիկ և Բիբի) և մեծահասակների (Կար-Կարիչ, Սովունյա, Կոպատիչ, Պին և Լոսյաշ)։ Երեխաները հիմնականում խաղում են և զվարճանում, իսկ մեծերը զբաղվում են գործերով՝ մեկը գիտական հետազոտություններով, մյուսը՝ տեխնիկայով, իսկ ոմանք գյուղատնտեսությամբ։ Մեծերը հատուկ ձևով հոգ են տանում փոքրերի նկատմամբ, իսկ երեխաները հարգում են մեծերին։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմեշարիկներ» հոդվածին։