Տիսկվանտում (Տիքսվոնտում), Tisquantum, եվրոպական նորաբնակների շրջանում հայտնի Սկվոնտո կամ Սկվանտո պարզեցված անվամբ (Squanto) (1580-ականներից 1622 թվականի նոյեմբեր), հնդկացի ալգոնկինյան պատուկսետների ցեղից (այժմ անհետացած, վամպանոագների համադաշնության մեջ մտնող), օգնել է ամերիկացի առաջին գաղութատերերին («հայր-պիլիգրիմներին») Նոր Աշխարհում վերապրել 1620-1621 թվականների ձմեռը։ Ի հիշատակ Սքվոնտոյի ցուցաբերած օգնության ԱՄՆ-ում նշվում Է Գոհաբանության օրը։

Տիսկվոնտումը (Սկվոնտոն) պլիմուտյան գաղութարարներին սովորեցնում է աճեցնել եգիպտացորեն։ 1911 թվականի նկար
Սկվանտոն սովորեցնում է գաղութատերերին

Կենսագրություն խմբագրել

1614 թվականին արշավանքից վերադառնալով հայրենի բնակավայր՝ Տիսկվոնտումը գերեվարվել է նավապետ Ջոն Սմիթի արշավախմբի մասնակից, ստրկավաճառ Թոմաս Հանթի կողմից։ Հանթը մտադիր էր Մալագայում վաճառել ձուկ, եգիպտացորեն և ստրկության մեջ հայտնված հնդկացիներին[1]։ Տեղական առաքելության վանականները իմացել են այդ մասին և քրիստոնյա դարձնելու նպատակով իրենց մոտ են վերցրել հնդկացիներին, այդ թվում Տիսկվոնտումին[2]։ Տիսկվոնտումը համոզեց վանականներին տուն վերադառնալ։ Սակայն ի սկզբանե Տիսկվոնտումը եղել է Լոնդոնում, որտեղ ապրել է մի քանի տարի՝ աշխատելով խանութների շինարար Ջոն Սլեյնիի մոտ, ով նրան անգլերեն է սովորեցրել։ Սլեյնին Տիսկվոնտումին վերցրել է իր հետ՝ լողալով դեպի Քուփերի ծովածոց՝ Նյուֆաունդլենդ կղզի[3]։ Նոր Անգլիա հասնելու համար Տիսկվոնտումը փորձել է միանալ Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափի արշավախմբին, սակայն, երբ նրան մերժել են, նա 1618 թվականին ինքնուրույն հասել Է Նոր Անգլիա։

Ոչ ուշ 1619-ին Տիսկվոնտումը Նոր Անգլիայի ափը հետազոտող արշավախմբի կազմում վերադարձել է հայրենի հողեր։ Շուտով նա իմացավ, որ պատուկսետների ցեղը, ինչպես նաև Նոր Անգլիայի ափամերձ հատվածի ցեղերի մեծ մասը (հիմնականում վամպանոագները և մասաչուսեթները) մեծապես տուժել են ժանտախտի համաճարակներից, ինչպես նաև, հավանաբար, բնական ծաղկից։ Վերջին շրջանում եղել են տվյալներ, որ տարածվել է ոչ թե նշված հիվանդությունների համաճարակը, այլ վարակիչ դեղնախտը[4], քանի որ հնդկացիները չունեին դիմադրողականություն Եվրոպայում տարածված վարակիչ հիվանդությունների նկատմամբ։

Ի վերջո Տիսկվոնտումը բնակություն է հաստատել «հայր-պիլիգրիմների» մոտ՝ այն վայրում, որտեղ նախկինում գտնվում էր նրա հայրենի գյուղը. անգլիացիները նոր գյուղին տվել են Պլիմուտ անունը։ Նա անգլիացիներին օգնել է վերապրել բացառապես առաջին խիստ ձմեռը՝ նրանց սովորեցնելով պարարտանյութերի միջոցով տեղական մշակաբույսերի բերքի բարձրացման մեթոդները։ Նա նաև ցույց տվեց նրանց լավ ձկնորսության տեղերը։

1621 թվականին Սկվոնտոն ծառայել է որպես վերաբնակիչների ուղեկցորդ և թարգմանիչ Սթիվեն Հոպկինսի և Էդվարդ Ուինսլոուի՝ վամպանոագների սահեմի (գերագույն առաջնորդ) դիվանագիտական առաքելության ժամանակ, որն այսօր հայտնի է Մասասոյտ անունով։ Նահանգապետ Ուիլյամ Բրեդֆորդի հանձնարարությամբ նույն ամռանը հաջորդ առաքելության ժամանակ վամպանոագները գերի էին վերցրել Սքվոնտոյին, երբ նա տեղեկություններ էր հավաքում Նեմասկետ գյուղի ուրացորդ-առաջնորդի համար (նրա տեղում այժմ գտնվում է Մասաչուսեթս նահանգի Միդլբորո քաղաքը)։ Մայլզ Սթենդիշը Պլիմուտից 10 հոգուց բաղկացած ջոկատ է ուղարկել, որպեսզի կամ ետ մղի Սկվոնտոյին, կամ, եթե նա այլևս կենդանի չլինի, վրեժխնդիր լինի նրա մահվան համար։ Սկվոնտոն հայտնաբերվել է անվնաս վիճակում։ Նրա վերադարձից հետո պիլիգրիմները նրան ուրախությամբ ընդունեցին Պլիմուտում, որտեղ նա շարունակում էր կարևոր դեր խաղալ որպես գաղութի խորհրդական և վստահված անձ։

Չնայած դաշինքներ ստեղծելու իր ջանքերին, Սկվոնտոն, ի վերջո, սկսեց կորցնել ինչպես անգլիացիների, այնպես էլ վամպանոագների վստահությունը։ Մասասոյթ-սահեմը, որն ինքն էլ Տիկսվոնտումին ուղարկեց պիլիգրիմներին օգնելու համար, այնուամենայնիվ, չէր վստահում նրան Համադաշնության գործերը բնակեցողների հետ վարելուն։ Նա հանձնարարել է Հոբոտոկ անունով հնդկացուն (հնարավոր է՝ ոչ թե իսկական անուն, այլ մականուն, որը նշանակում է «չար, անհնազանդ») հետևել Տիսկվոնտումին և գործել որպես երկրորդ ներկայացուցիչ։

Վերադառնալով պիլիգրիմների և վամպանոագների միջև խարխլված վստահության վերականգնմանն ուղղված բանակցություններից՝ Տիսկվոնտումը հիվանդացավ տենդով։ Որոշ պատմաբանների կարծիքով՝ նա թունավորվել է վամպանոագների կողմից՝ սահեմին անհավատարմության պատճառով[5]։ Մի քանի օր անց Սկվոնտոն մահացավ այն վայրում, որտեղ գտնվում է Մասաչուսեթս նահանգի ժամանակակից Չաթեմ քաղաքը, և թաղվեց պլիմուտսկի Հուղարկաբլուր գերեզմանատանը գտնվող անանուն գերեզմանում։ Այնուհանդերձ, նրա ջանքերի շնորհիվ վերաբնակիչների և վամպանոագների միջև խաղաղությունը տևեց ևս 50 տարի՝ ընդհուպ մինչև Ֆիլիպ թագավորի պատերազմը։

1846 թվականին նավաշինարար Ջ. Տ. Ֆոսթերը Մեդֆորդում (Մասաչուսեթս) կառուցել է 646 տոննա ջրատարողությամբ Squantum առևտրային նավը, որը պատկանում էր Բոստոնի Thomas B. Wales & Co. ընկերությանը։ Նավը կործանվել է 1860 թվականի հունիսի 14-ին Բոստոնից Բոմբեյ տանող ճանապարհին, որի հետևանքով զոհվել է 3 նավաստի[6]։

Ֆիլմերում խմբագրել

  • «Սկվանտո։ Առասպել մարտիկի մասին» (Squanto: A Warrior's Tale) - ռեժ. Քսավյեր Քոլլեր (ԱՄՆ, 1994), Սկվոնտոյի դերում՝ Ադամ Բիչ
  • «Սրբեր և օտարներ» (Saints and Strangers) - ռեժ. Փոլ Ա. Էդվարդս (ԱՄՆ, 2015), Սկվոնտոյի դերում՝ Կալանի Կեյպո (Kalani Queypo)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Squanto
  2. Sir Ferdinando Gorges, «A Brief Relation of the Discovery and Plantation of New England» (London: 1622)
  3. 1491. Mann, Charles C.
  4. Marr JS, Cathey JT. New hypothesis for cause of an epidemic among Native Americans, New England, 1616—1619. Emerg Infect Dis [serial on the Internet]. 2010 Feb. http://www.cdc.gov/EID/content/16/2/281.htm DOI: 10.3201/edi1602.090276
  5. Philbrick, Nathaniel: Mayflower, p. 138. Viking, 2006.
  6. Gleason, Hall (1937). Old Ships and Ship-Building Days of Medford. Medford, MA: J.C. Miller. էջ 71.

Գրականություն խմբագրել

  • Bradford, W. Governor William Bradford’s Letter Book. Boston: Applewood, 2002 (reprint from 1906).
  • Bradford, W. Of Plymouth Plantation, 1620—1647. New York: Modern Library 1981 (1856).[1]
  • Gorges, Ferdinand. "A Briefe Relation of the Discovery and Plantation of New England, " in Baxter 1890, I:203-40 (1622).
  • Morton, T. New English Canaan, or New Canaan. London: Charles Green, 1637.
  • Winslow, E. Good Newes from New-England: or A True Relation of Things Very Remarkable at the Plantation of Plimoth in New-England. London: William Bladen and John Bellamie, 1624
  • Cell, G.T. «The Newfoundland Company: A Study of Subscribers to a Colonizing Venture», William & Mary Quarterly (WMQ) 22:611-25, 1965.
  • Deetz, J. and P.S. Deetz. The Times of Their Lives: Life, Love, and Death in Plymouth Colony. New York: Random House, 2000.
  • Mann, Charles. 1491: New Revelations of the Americas Before Columbus, New York: Random House, 2005.
  • Nash, Struggle and Survival in Colonial America, Berkeley, CA: University of California Press, 228-45, 1989.
  • Salisbury, N. "Squanto: The Last of the Patuxets, " in D.G. Sweet and G.B. Nash, Struggle and Survival in Colonial America, Berkeley, CA: University of California Press, 228-45, 1989.
  • Salisbury, N. Manitou and Providence: Indians, Europeans, and the Making of New England, 1500—1643. New York: Oxford University Press, 1982.
  • Weston, Thomas. History of the Town of Middleboro Massachusetts 1669—1905, Boston and New York: Houghton, Mifflin and Company, 1906.

Արտաքին հղումներ խմբագրել