Սկուբի Դու և կիբերհետախուզում

«Սկուբի Դու և կիբերհետախուզում» (անգլ.՝ Scooby-Doo & The Cyber Chase), Սկուբի Դուի մասին լիամետրաժ նկարված անիմացիոն մուլտֆիլմ։

Սկուբի Դու և կիբերհետախուզում
անգլ.՝ Scooby-Doo and the Cyber Chase
Տեսակհեռուստաֆիլմ, կինոնկար և մուլտֆիլմ
Ժանրսարսափ ժանրի կատակերգություն, մարտաֆիլմ, միստիկ ֆիլմ, կինոկատակերգություն, դետեկտիվ ֆիլմ, թրիլեր և արկածային ֆիլմ
ԿերպարներՍկուբի-Դու, Shaggy Rogers?, Fred Jones?, Daphne Blake? և Velma Dinkley?
Շարքի մասն էՍկուբի-Դու
ՌեժիսորJim Stenstrum?[1]
ՍցենարիստՋոզեֆ Բարբերա
ՀնչյունավորումՖրենկ Ուելքեր, Սքոթ Իննես, Գրեյ Դելայլ, Kate Micucci?, Բոբ Բերգեն, Ջո Ալասքի, Թոմ Քեյն, Mikey Kelley?, Գարի Էնթոնի Սթերջիս, Ջորջ Բյուզա, Մայքլ Բրենդոն և Գլեն Շեդիքս
ՊրոդյուսերDavis Doi?, Ուիլյամ Հաննա և Ջոզեֆ Բարբերա
ԵրաժշտությունԼուի Ֆեբրե
ԽմբագիրJoseph G. Gall?
Երկիր Ճապոնիա և  ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWarner Home Video, Hanna-Barbera և Warner Bros. Animation
ԴիստրիբյուտորWarner Home Video և Նեթֆլիքս
Տևողություն72 րոպե
ՇարքՍկուբի-Դու
ՊրիկվելՍկուբի Դուն և այլմոլորակայինների ներխուժում
ՍիկվելՍկուբի Դու և վամպիրի մասին լեգենդը
Թվական2001

Սա Hanna-Barbera-ի վերջին նախագիծն է, որի պրոդյուսերն են Ուիլյամ Հաննան և Ջոզեֆ Բարբերան դուետը, ովքեր իրականացներլ են նախագիծը ին 2001 թվականի մարտի 22-ին՝ Հաննայի մահից առաջ։

Սա նաև առաջին ֆիլմն է, որտեղ Գրեյ Դելայլը 1999 թվականին հնչյունավորել է Դաֆնա Բլեյքին, Մերի Կեյի մահից հետո։ Սա նաև վերջին ֆիլմն է, որտեղ Սքոթ Իննեսը հնչյունավորել է Սկուբի Դուին և Շեգգիին, ինչպես նաև վերջին ֆիլմը, որտեղ Բ․ Ջ․ Ուորդը հնչյունավորել է Վելմային։

Անմիջապես տեսահոլովակի վրա հերառձակվող Սկուբի Դուի մասին ֆիլմերում այլևս չեն լինելու իրական գերբնական արարածներ, մինչև «Սկուբի Դուն և գոբլինների արքան» մուլտֆիլմը[2]։

Սյուժե խմբագրել

Սկուբի Դուն և իր ընկերները՝ Շեգգին, Վելման, Դաֆնան և Ֆրդեը, գնացել էին այցելելու Էրիկին, ով ստեղծել է իրենց արկածների հիման վրա տեսախաղ։ Ընկերները իմացան, որ ինչ-որ մեկը կիբերաշխարհից դուրս է թողել վտանգավոր համակարգչային Վիրուս։ Ընկերները փորձում են բռնել Վիրուսը, բայց Վիրուսի ստեղծողի կամքով հայտնվեցին տեսախաղի մեջ։ Վիրուսին հետապնդելով տասը դժվար մակարդակներով՝ ընկերները սկզբում հայտնվում է Լուսնի վրա, այնուհետև ճանապարհորդում են նախապատմական անցյալից մինչև ներկա և առերեսվում իրենց ամենահայտնի պատմություններից վիրտուալ հրեշների մի ոհմակի հետ, որոնց վիրտուալ գործընկերներն օգնում են նրանց հաղթել։

Դերերը հնչյունավորել են խմբագրել

  • Սքոթ Իննես՝ Սկուբի Դու / Շեգգի
  • Ջո Ալասկի՝ սպա Ուեմբլի
  • Բոբ Բերգեն՝ Էրիկ Ստաուֆեր
  • Գրեյ Դելայլ՝ Դաֆնա
  • Թոմ Քեյն՝ պրոֆեսոր Կաուֆման
  • Միկի Քելլի՝ Բիլլ Մաքլեմոր
  • Գարի Սթրուգիս՝ Վիրուս
  • Բ․ Ջ․ Ուորդ՝ Վելմա
  • Ֆրենք Ուեկեր՝ Ֆրեդ

Դերերը կրկնօրինակել են խմբագրել

  • Նիկիտա Պրոզորովսկի՝ Սկուբի Դու, Շեգգի
  • Օլեգ Կուցենկո՝ սպա Ուեմբլի, պրոֆեսոր Կաուֆման, Ուրվական վիրուսը, երկրորդական տղամարդ կերպարներ
  • Անդրեյ Բարխուդարով՝ Ֆրեդ, Էրիկ Սթաուֆեր, Բիլլ Մաքլլեմոր
  • Մարիա Օվչիննիկովա՝ Դաֆնա
  • Լյուդմիլա Իլյինա՝ Վելմա

Կարծիքներ խմբագրել

DVD Talk-ի Էրլ Կրեսսին մուլտֆիլմի մասին իր վերանայման մեջ ամենաբարձր գնահատականը տվել է տեսանյութի որակին[3]։ 2022 թվականին Մոլի ՄաքՆեբը Comic Book Resources-ից զբաղեցրել է վիրուսի 1-ին տեղը «Սկուբի Դու» ֆրանշիզայի լավագույն չարագործների թոփ 10-ում[4]։

Փաստեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Scooby-Doo and the Cyber Chase». Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. «Scooby-Doo and the Cyber Chase». DVD Talk. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 2-ին.
  4. Molly McNabb (2022 թ․ օգոստոսի 14). «Top 10 Scooby-Doo Villains, Ranked». CBR (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.