Սկարամանգայի տուն (Տագանրոգ)

Սկարամանգայի տուն (ռուս.՝ Дом Скараманги), շինություն Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Պետրոսի փողոց, 53 հասցեում[1]։

Սկարամանգայի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1820-ականներով թվագրվող քաղաքային փաստաթղթերում պահպանվել են Լուկա Պետրովիչ Սկարամանգայի, նրան կապիտալով (8 հազար ռուբլի) վաճառականի կոչում շնորհելու մասին հիշատակումները։ 19-րդ դարի առաջին կեսին նույն վաճառականը Տագանրոգում կառուցել է բարձր հիմքով մեկհարկանի շենք Պետրոսի փողոց, 53 հասցեով։ Բացի անշարժ գույքից, նրա սեփականությունն էին Բախմուտի աղե մշակման հանքերը։ Բացի այդ, նա կարող էր առնչություն ունենալ «Սկարամանգա, Մանուսի և ընկ.» հունական գրասենյակի հետ, որը փակվել է 1893 թվականին։ Գրասենյակը զբաղվել է արտահանման-ներկրման գործառնություններով և հարյուրամյակի ընթացքում Տագանրոգ է ներկրել թեյ, սուրճ, ցիտրուսայիններ և այլ ապրանքներ, իսկ Տագանրոգի նավահանգստից արտահանել է ցորեն, քուսպ և ճարպեր[1]։ 1834 թվականին Լուկա Պետրովիչը հիշատակվում էր նավահանգստի և առափի վիճակը բարելավելու հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամների թվում։ Բացի նրանից հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Ի. Բորիսովը, Ի. Կորոտիլինը, Պ. Տրավլոն[2]։

1873-1880 թվականներին հողամասով տունը վաճառական Իվան Ամվրոսիևիչ Սկարամանգայի սեփականությունն էր, իսկ 1890 թվականին պատկանել է հունահպատակ Իվան Սկարամանգային։ Հայտնի չէ, արդյոք խոսքը նո՞ւյն մարդու մասին է, թե՞ ոչ։ Պահպանվել են նաև գրառումներ, որոնք վկայում են, որ Ի. Ա. Սկարամանգային է պատկանել աղյուսի գործարանը, որը պատրաստել է տեսակային աղյուսներ։ Նա նաև եղել է ակումբի անդամ և ամեն օր այցելել է այն ժամը 20:00-ից 02:00-ը։

1898 թվականին տունը նոր սեփականատեր ունեցավ` ժառանգական պատվավոր քաղաքացի[1] Ивана Амвросиевича[2] Իվան Ամվրոսիևիչի այրի Վիրգինիա Միխայլովնա Սկարամանգան[1]։ Վիրգինիա և Իվան Սկարամանգաներն ունեին մի քանի երեխա. դուստրերը՝ Ելիզավետան, Մարիան, Վիրգինիան, և որդիները` Ամվրոսին, Միխայիլը, Պանտելեյմոնը[2]։ Սկարամանգաների ընտանիքին, որոնք ապրում էին Տագանրոգում, բացի Պետրոսի փողոց, 53 հասցեի տնից, պատկանել է ևս մի քանի տուն։ Նրանց ժամանակակից հասցեներն են` Հունական փողոց, 95 և 97, շինություններ Պետրոսի փողոցում և Առևտրականների բորսայում[2]։

1923 թվականին այդ տանը բացվել է թիվ 11 մանկատունը[1]։

Նկարագրություն խմբագրել

Տունը պահպանվել է մինչև 21-րդ դարը։ Կառուցված է բարձր հիմքի վրա[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Энциклопедия Таганрога, Ростов-на-Дону, Росиздат, 2003
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Дом 53, Петровская улица». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.