Սկանդերբեգի թանգարան (ալբ․՝ Muzeu Kombëtar Gjergj Kastrioti Skënderbeu), ազգագրական թանգարան Ալբանիայում՝ նվիրված ազգային հերոս Սկանդերբեգին։

Սկանդերբեգի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ալբանիա
ՏեղագրությունԿրույե
ՎայրԿրույե
ՀասցեStreet „Kala”, Krujë
Հիմնադրվել էնոյեմբերի 1, 1982
Կայքmuzeukombetarskenderbeukruje.com
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Սկանդերբեգի պատկերը

Թանգարանը գտնվում է Կրույե քաղաքի ամրոցում։ Այն գտնվում է ծովի մակերևույթից 557 մետր բարձրության վրա։ Հաջողությամբ դիմակայել է թուրքերի 1450, 1466 և 1467 թվականների հարձակումներին։ Ամրոցի անառիկությունը հնարավորություն է տվել Գեորգ Կաստրիոտի Սկանդերբեգին շուրջ երկու տասնամյակ հաջողությամբ պայքարել օսմանյան կայսրության դեմ։

Թանգարան հիմնելու գաղափարը 1976 թվականին առաջ է քաշել պրոֆեսոր Ալեքս Բուդան։ Շենքը կառուցվել է ալբանացի ճարտարապետներ Պիրրո Վասոյի և Պրանվեր Խոջայի՝ Էնվեր Խոջայի դստեր նախագծով։ Նախապատրաստական աշխատանքները Կրույեում սկսվել են 1978 թվականի սեպտեմբերին, իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1982 թվականի նոյեմբերի 1-ին՝ Ալբանիայի աշխատավորական կուսակցության քաղբյուրոյի անդամների մասնակցությամբ։

Գործունեություն խմբագրել

Այսօր Կրույեի ամրոցը և նրանում տեղակայված թանգարանը Ալբանիայի զբոսաշրջության կենտրոններից է և ալբանացիների համար ոգեշնչման աղբյուր[1]։ Թանգարանում ցուցադրված են Սկանդերբեգի ժամանակաշրջանով թվագրվող իրեր։ Ցուցանմուշները դասավորված են ալբանացի հերոսի կյանքի ժամանակագրական հաջորդականությամբ։ Այստեղ ներկայացված են նրա անձնական իրերը՝ ներառյալ այծի գլխով սաղավարտի պատճենը, որի բնօրինակը գտնվում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում։

Թանգարանը բաց է այցելության համար ամեն օր, բացի երկուշաբթի օրերից։ Տոմսի արժեքը 200 ալբանական լեկ է։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև՝ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Gjergj Kastrioti Skenderbeg Museum of Krujë, Albania». National Geographic. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին. (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկանդերբեգի թանգարան» հոդվածին։