Սխաարբեեկ
Սխաարբեեկ (հոլ.՝ Schaarbeek, ֆր.՝ Schaerbeek[3]), Բելգիայի Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը ձևավորող 19 համայնքներից մեկը։
Համայնք | |||||
---|---|---|---|---|---|
Սխաարբեեկ | |||||
Schaarbeek / Schaerbeek | |||||
| |||||
Երկիր | Բելգիա | ||||
Տարածաշրջան | Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջան | ||||
Հիմնադրված է | հունվարի 1, 1800 թ. | ||||
Մակերես | 8,14 կմ² | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն և հոլանդերեն | ||||
Բնակչություն | 125656[1] մարդ (2011) | ||||
Խտություն | 14255 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | վալլոններ, ֆլամանդացիներ, թուրքեր, մարոկկաներ | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | +32 2 | ||||
Փոստային ինդեքս | 1030 | ||||
Փոստային դասիչ | 1030[2] | ||||
Պաշտոնական կայք | schaerbeek.be | ||||
| |||||
Պատմություն և աշխարհագրություն խմբագրել
Ունենալով 8 կմ2 տարածք և 116.039 թվաքանակով բնակչություն (2008 թվականի հունվարի 1), Սխաարբեեկը մեծությամբ Մեծ Բրյուսելի երկրորդ համայնքն է։ Տեղակայված է քաղաքի կենտրոնական մասից հյուսիս և սահմանակցում է Բրյուսել, Սեն-Ժոս-տեն-Նոոդե, Էվեր, Սինտ-Լաբրեխտս-Վոլյուվե, Սինտ-Պիտերս-Վոլյուվե համայնքների հետ։
Նախկինում Սխաարբեեկը հայտնի էր առաջին հերթին այստեղ աճեցվող բալի յուրահատուկ տեսակով, որը բելգիական գարեջրագործներն օգտագործել են Կրիկ գարեջրի պատրաստման համար։
Տեսարժան վայրեր խմբագրել
Սխաարբեեկ շրջանը հատող կենտրոնական առանցքը Ռուայալ-Սենտ-Մարի փողոցն է, որը վերափոխվում է թագուհի Եղիսաբեթի անվան պողոտայի։ Այս առանցքի մոտավորապես մեջտեղում գտնվում են ճարտարապետական այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Սխաարբեեկի ռատուշան և Նոտր Դամ տաճարը։
Սխաարբեեկում պահպանվում է նաև բելգիացի ճարտարապետ Վիկտոր Օրտայի կողմից մոդեռն ոճով նախագծված թաղամաս։ Հետաքրքիր է նաև Իոսաֆաթ զբոսայգին, այստեղ 1904 թվականին կառուցված փոքրիկ կենդանաբանական այգով անգլիական այգին, մարզադաշտը։
Ընդհանուր առմամբ թաղամասը կառուցված է բլոկային տիպի բնակելի տներով։ Սխաարբեեկը հայտնի է նաև նրանով, որ այստեղ թուրքական բնակչության տոկոսային բաղադրիչը ամենաբարձրն է արևմտաեվրոպական բոլոր քաղաքներից։ Համեմատաբար բարձր է նաև ֆլամանդական բնակչության թվաքանակը։
Բնակչություն խմբագրել
- 1526 թվական — 600 մարդ[4],
- 1800 թվական — 1131 մարդ[4],
- 1850 թվական — 8630 մարդ[4],
- 1900 թվական — 64000 մարդ[4]։
Տարի | 1990 | 1995 | 2000 | 2005 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակչություն | 104768 | 102599 | 105692 | 110375 | 113493 | 116039 | 118275 | 121232 | 125656 |
Նշում՝ Բելգիայի բնակչությունը 1990-2011 թվականներին Արխիվացված 2012-11-14 Wayback Machine։ |
Հայտնի ծնունդներ և ապրողներ խմբագրել
- Ալիսա Սխաարբեեկցի (1225-1250), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու սուրբ,
- Ժան Վերգաս (1834-1896), բելգիացի բնանկարիչ, կենտրոնական փողոցներից մեկը անվանված է նրա անունով,
- Ժակ Բրել (1929-1978), բելգիացի բանաստեղծ, գուսան, դերասան և ռեժիսոր,
- Ժորժ Էէխոուդ (1854-1927), բելգիացի բանաստեղծ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Населення Бельгії за комунами станом на 1 січня 2011 року на сайті Statistics Belgium федерального уряду Бельгії.
- ↑ Crossroads Bank for Enterprises
- ↑ Jean-Marie Pierret, Phonétique historique du français et notions de phonétique générale, Louvain-la-Neuve, Peeters, 1994, p. 106. ISBN 90-6831-608-7, ISBN 2-87723-138-0 [1]
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Paul F. State. Historical Dictionary of Brussels. Maryland, Scarecrow Press, Inc, 2004. P. 279. ISBN 0-8108-5075-3
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սխաարբեեկ կատեգորիայում։ |