Սլկունիներ, նախարարական տոհմ Մեծ Հայքում։ Մովսես Խորենացին տոհմի հիմնադիր ու անվանադիրն է համարում Սլաք նահապետին, որը Հայկ Նահապետի սերնդներից էր։

Սլկունիներ
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
ՏիրույթներՏարոն գավառ
ԾագումՀայկ Նահապետից
ՏիտղոսներՀայոց քրմապետեր
ՀիմնադիրՍլաք
Հիմնում2-րդ դար
Ավարտ4-րդ դար
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՀայ հեթանոսություն

Սլկունիների տոհմական կալվածքն է եղել Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառը։ Արշակունյաց թագավորության ժամանակ Սլկունիներին հանձնարարվել է Տավրոսի կապանների հսկողությունը և որսապետության գործը։ Ըստ Սահակյան Գահնամակի, Սլկունիները զբաղեցրել են 48-րդ «բարձը», իսկ ըստ Զորանամակի, Հայոց զորաբանակին տվել են 300 հեծյալ մարտիկ։

4-րդ դարի սկզբին Սլկունիների նահապետ Սղուկը ապստամբել է Տրդատ Գ Մեծ արքայի դեմ և ամրացրել իր Ողական բերդում։ Արքայի հրամանով Մամիկոնյանները գրավել են Ողականը և կոտորել Սլկունիներին։ Այդ ծառայության դիմաց արքունի հրովարտակով Սլկունիների կալվածները շնորհվել են Մամիկոնյաններին, իսկ Ողականը դարձել է Հայոց սպարապետի իշխանանիստն ու զորակայանը։ Սլկունիների շառավիղներից հիշատակվում են Գինդ եպիսկոպոսը (4-րդ դարի կես), որին Ներսես Ա Մեծ կաթողիկոսը կարգել էր վանահայր, և Այրուկ իշխանը (5-րդ դարի կես), որը կռվել է Վարդանանց կողմից։ Հետագա աղբյուրներում Սլկունիների մասին տեղեկություններ չեն հանդիպում, թև ներկայիս Հայաստանում ևս կան Սլկունի ազգանունը կրողներ։