Սլավա Գաբրիելյան

ֆուտբոլիստ

Սլավա Գաբրիելյան (հունվարի 1, 1957(1957-01-01), Խնածախ[1]), հայ ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Սպորտի վարպետ (1989)։ Առաջին լիգայում հանդես եկող «Գանձասար-2» ակումբի գլխավոր մարզիչը։

Սլավա Գաբրիելյան
Անձնական տվյալներ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1957(1957-01-01) (67 տարեկան)
Ծննդավայր Խնածախ[1]
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Գանձասար-2
Համար գլխավոր մարզիչ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
?—1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ղարաբաղ/Արցախ ? (?)
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արցախ 23 (0)
Մարզչական կարիերա
1995-1996 Հայաստան Ղարաբաղ
1997-1998 Հայաստան Ղարաբաղ
2001-2005 Հայաստան Լեռնային Արցախ
2007-2008 Հայաստան Լեռնային Արցախ
2009-2010 Հայաստան Գանձասար
2010— Հայաստան Գանձասար-2
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Սլավա Գաբրիելյանը խաղացել է երկրորդ լիգայի «Ղարաբաղ» ակումբում։ Ակումբում անցկացրել է ավելի քան 10 տարի և եղել է նրա հիմնական խաղացողներից մեկը։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ղարաբաղ / Արցախ 1988, ԽՍՀՄ երկրորդ լիգա (գոտի 1) 38 0 ? ? - - 38 0
1989, ԽՍՀՄ երկրորդ լիգա (գոտի 5) 42 0 ? ? - - 42 0
1990, 1988, ԽՍՀՄ երկրորդ լիգա (գոտի 2) ? ? ? ? - - ? ?
1991, 1988, ԽՍՀՄ երկրորդ լիգա (գոտի 2) 23 0 ? ? - - 23 0
Ընդհանուր 103 0 ? ? - - 103 0

Մարզչական կարիերա խմբագրել

Սլավա Գաբրիելյանը երկար ժամանակ մարզել է Ստեփանակերտի «Ղարաբաղ» ակումբը, որը հետագայում վերանվանվել է «Լեռնային Արցախ»։

2009 թվականի մրցաշրջանի վերջին գլխավորել է Կապանի «Գանձասարը», որի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր Սամվել Պետրոսյանը։ Ակումբի խաղը Գաբրիելյանի օրոք չի փոխվել, այդ պատճառով մամուլում լուր է տարածվել, թե կապանցիների նախկին մարզիչ և այդ ժամանակ գլխավոր մարզչի օգնականի պաշտոնն զբաղեցնող Ալբերտ Սարգսյանը փոխարինել է Սլավա Գաբրիելյանին։ Այդ լուրը հերքել է ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը[2][3], բայց վերջնական արդյունքում Սարգսյանը փոխարինել է Գաբրիելյանին[4], իսկ վերջինս տեղափոխվել է երկրորդ կազմ, որտեղ զբաղեցրել է գլխավոր մարզչի պաշտոնը։

Ձեռքբերումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 FootballFacts.ru (ռուս.)
  2. «Владик Аракелян: Слава Габриэлян продолжает возглавлять «Гандзасар»» (ռուսերեն). Klisf.info. 19.4.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 21.05.2011-ին.
  3. «Первая тренерская перестановка в чемпионате Армении» (ռուսերեն). Klisf.info. 19.4.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 21.05.2011-ին.
  4. «Кто на самом деле возглавляет «Гандзасар»?» (ռուսերեն). Klisf.info. 22.4.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 21.05.2011-ին.
  5. Армения. Сезон — 2000. Первая лига Արխիվացված 2010-08-29 Wayback Machine (ռուս.)
  6. Armenia 2000 Second Level (անգլ.)
  7. Second Level 2004 (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել