Սլայդեր (հեռախոսի կորպուս)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սլայդեր

Սլայդեր (ծագումը՝ անգլ.՝ to slide - սահել), բջջային հեռախոսների կորպուսի տեսակ, ինչպես նաև հենց այդ կորպուս ունեցող հեռախոսի անվանումը։ Առաջին անգամ հեռախոս-սլայդերը ներկայացրել է Siemens Mobile ընկերությունը իր Siemens SL10 մոդելով 1999 թվականին։

Սլայդերի գործման սկզբունքը, տեսքը կողքից

Ինչպես ծալովի կորպուսները, սլայդերն էլ ունի երկու մաս, որոնք, սակայն, ամրացված չեն մեկ սռնով, այլ տեղադրված են զուգահեռ հարթություններում և կապված են հատուկ մեխանիզմի օգնությամբ, որը թույլ է տալիս տեղաշարժել («սահել») միմյանց այդ հարթություններում (սովորաբար միայն մեկ ուղղությամբ)։