«Սիրում եմ քեզ, կյանք» (ռուս.՝ «Люблю тебя, жизнь!»), խորհրդային գեղարվեստական լիամետրաժ սև-սպիտակ ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Միխայիլ Երշովը[1][2][3] 1960 թվականին «Լենֆիլմ» կինոստուդիայում Միխայիլ Բերեստինսկու բնօրինակ սցենարով[4]։

Սիրում եմ քեզ, կյա՛նք
ռուս.՝ Люблю тебя, жизнь!
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1960
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄիխայիլ Երշով
ՕպերատորՎլադիմիր Բուրիկին
ԵրաժշտությունՕլեգ Կարավայչուկ
ԿինոընկերությունԼենֆիլմ

Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1961 թվականի հունիսի 10-ին։

Սյուժե խմբագրել

Լենինգրադ, 1950-ական թվականների վերջ։ Երիտասարդ ինժեներ Տիմոֆեյ Կոռնեևն աշխատում է հրուշակեղենի գործարանում։ Վերջերս դարձած լինելով կուսակցության անդամ՝ նա փորձում է կարգավորել արտադրության մշակույթը, հեշտացնել աշխատանքը ամենաբարդ տեղամասերում։ Նրա նախաձեռնություններն աջակցություն են գտնում տնօրենի մոտ, թեև նրանք տարբեր մոտեցում ունեն խնդիրների լուծման հարցում։

Տիմոֆեյը պատահաբար ծանոթանում է Եգորկայի և նրա մահամերձ պապիկի հետ։ Շուտով նա հասկանում է, որ տանը հավաքվում են Եհովայի վկաները, և ամեն ինչ անում է տղային այնտեղից տանելու համար։ Եգորին հետևում է պապի փոխարեն եկած Տերենտին, բայց նա չի կարող խանգարել Կոռնեևին վերցնել երեխային։

Նույն ֆաբրիկայի շոկոլադե կոնֆետների արտադրամասում աշխատում է Գրունյան, խորապես կրոնական աղջիկ, որը Եգորի տանը ժողովների է գնում և ընկել է Եհովայի վկաների ազդեցության տակ։ Նրան սիրահարվում է Ժենյա Սուխորուկովը՝ գործարանային մատակարարը, որը ռոմանտիկ և հուսալի տղա է ու Տիմոֆեյի ընկերը։ Նա փորձում է փոխադարձության հասնել, նրբանկատությամբ փորձում է աղջկան ցույց տալ այլ կյանք։ Գրունյան հաղթահարում է իր նոր ծանոթի հանդեպ նախնական անվստահությունը և անվերադարձ հեռանում անցյալի սխալներից։

Դերերում խմբագրել

  • Գենադի Վեռնով – Տիմոֆեյ Բորիսովիչ Կորնեև
  • Արիադնա Շենգելայա – Լենա Տոպիլինա
  • Իրինա ԲունինաԳրունյա, շոկոլադի արտադրամասի աշխատող
  • Ալեքսեյ Կոժևնիկով – Ժենյա Սուխորուկով, մատակարար
  • Գալինա Ինյուտինա – Զինաիդա Միխայլովնա Տոպիլինա, գործարանի տնօրեն
  • Վլադիմիր Չեստնոկով – Պավել Նիկոլաևիչ Տոպիլին
  • Վերա Կուզնեցովա – Քսենյա Գրիգորիևնա Կոռնեևա, Տիմոֆեյի մայրը
  • Մայա Բլինովա – Գալիշևա
  • Ալեքսանդր Աֆանասև – Տերենտի[5]
  • Դոլորես Ստոլբովա – Սվետլանա
  • Վալենտինա ԽմարաՆաստյա
  • Լիլիա Գուրովա – Վերա
  • Լիդիա Կոլպակովա – Մայա
  • Կոլյա Սերգեիչև – Եգորկա

Էպիզոդներում խմբագրել

  • Միխայիլ Դուբրավա - էպիզոդ
  • Եվգենի Գրիգորև - կոմկուսի անդամ
  • Սերգեյ Գոլուբև - Պրոխորով, բանվոր
  • Ա. Գուլկովա - էպիզոդ
  • Օլեգ Կարավայչուկ - Օլեգ, դաշնամուր նվագող հյուր ամանորյա երեկույթում
  • Լյուբով Մալինովսկայա - Աննա Սևաստյանովնա
  • Ալեքսանդր Մասարսկի - էպիզոդ
  • Ա. Պավլով - էպիզոդ
  • Պավել Պերվուշին - Եգորկայի պապը
  • Ա. Պեստովա - էպզիոդ
  • Ֆեոդոր Ֆեոդորովսկի - կոմկուսի անդամ

Նկարահանման խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Միխայիլ Բերեստինսկի
  • Բեմադրող ռեժիսոր՝ Միխայիլ Երշով
  • Գլխավոր օպերատոր՝ Վլադիմիր Բուրիկին
  • Նկարիչ՝ Ալեքսեյ Ֆեդոտով
  • Ռեժիսոր՝ Սեմյոն Դերևյանսկի
  • Կոմպոզիտոր՝ Օլեգ Կարավայչուկ
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Խուտորյանսկի
  • Օպերատոր՝ Ալեքսանդր Դիբրիվնի
  • Մոնտաժող՝ Մարիա Բերնացկայա
  • Խմբագիր՝ Առնոլդ Վիտոլ
  • Լենինգրադի պետական ֆիլհարմոնիայի նվագախումբ
  • Դիրիժոր՝ Օլեգ Կարավայչուկ
  • Ֆիլմի տնօրեն՝ Պոլինա Բորիսովա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Министерство культуры Республики Крым. «Объявлены Лауреаты Международного хорового фестиваля-конкурса "Родная гавань" | 19.10.2016 в 13:23, Евпатория сегодня». evpatoriya.today. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
  2. «В Санкт-Петербурге умер известный кинорежиссер Михаил Ершов». d-pils.lv. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
  3. «NEWSru.com :: В Санкт-Петербурге умер известный кинорежиссер Михаил Ершов». newsru.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
  4. «Люблю тебя, жизнь (1960) — КиноПоиск». kinopoisk.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
  5. Люблю тебя, жизнь! (1961) Full Cast & Crew

Արտաքին հղումներ խմբագրել

  • ««Люблю тебя, жизнь!»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.
  • «Люблю тебя, жизнь!» Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003.
  • ««Люблю тебя, жизнь!»». Статья. Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.
  • Люблю тебя жизнь // Энциклопедия кино. — 2010.