«Սիրո՞ւմ եմ արդյոք քեզ» (ռուս.՝ «Люблю ли тебя?», այլ անուն`«Ամուսնության կատակերգությունը»), խորհրդային կատակերգական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Սերգեյ Գերասիմովն իր սցենարով 1934 թվականին «Լենֆիլմի» ստուդիայում։

Սիրո՞ւմ եմ արդյոք քեզ
ռուս.՝ Люблю ли тебя?
Երկիր ԽՍՀՄ
ՌեժիսորՍերգեյ Գերասիմով
Սցենարի հեղինակՍերգեյ Գերասիմով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն65 րոպե

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1934 թվականի ապրիլի 19-ին։ Այն ներկայում չի պահպանվել։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է վերջերս ամուսնացած երիտասարդ ամուսինների՝ խորհրդային ուսանողների կյանքի ու կենցաղի մասին։

Երիտասարդ ամուսիններ Նատաշայի և Սերգեյի երջանկությունը երկար չի տևում։ Առաջին վիճաբանությունը տեղի է ունեցել տապակած ձկների պատճառով, որոնք Նատաշան դրել է Սերգեյի դիպլոմային գծագրի վրա։ Դրան հաջորդում են այլ վեճեր։

Մի անգամ Նատաշան դուրս է գալիս տանից և գիշերում ընկերներից մեկի մոտ։ Նատաշան դավաճանում է ամուսնուն։ Հաջողությամբ պաշտպանելով դիպլոմը՝ Սերգեյը միայնակ մեկնում է Կովկաս։

Նատաշան հասկանում է, որ ինքը ճիշտ չէր։ Դիպլոմը պաշտպանելուց հետո նա հեռագիր է ուղարկում իրեն սիրել շարունակող Սերգեյին՝ հայտնելով իր ժամանման մասին։

Դերերում խմբագրել

  • Տամարա ՄակարովաՆատալյա, նորապսակ կին
  • Վլադիմիր Մարև – Սերգեյ, երիտասարդ ամուսին
  • Նինա Շատերնիկովա – Վերկա
  • Կոնստանտին Նազարենկո – Կոստյա, ասպիրանտ
  • Օլեգ Ժակով – Սենյա, ուսանող
  • Միխայիլ Ռոստովցև – պրոֆեսոր
  • Ելենա Դեյնեկո – Մադամ Լալա Տուշկանչիկ
  • Իվան Կուզնեցով – Նիկոլկա
  • Նիկոլայ Չերկասով – ուսանող
  • Ստեպան Կայուկով – պարոն Տուշկանչիկ «Վեց անգամ ութ՝ քառասունութ» մականունով
  • Լեոնիդ Կմիտ – դրվագ
  • Ստեպան Կռիլով – դրվագ
  • Վասիլի Չումաչենկո – դրվագ
  • Պյոտր Ալեյնիկով – դրվագ
  • Վալենտինա Տելեգինադրվագ
  • Բորիս Թեոդոսև – հրամանատար (լուսագրերում նշված չէ)
  • Ալեքսանդրա Մատվեև – ռեգիստրատոր (լուսագրերում նշված չէ)

Քննադատություն խմբագրել

Ֆիլմի էկրան բարձրանալուց կարճ ժամանակ անց կինոգետ Նիկոլայ Յեզուիտովն այն անվանել է գռեհիկ և անքաղաքավարի[1]։

Հետագայում ֆիլմին ավելի դրական գնահատականներ են տրվել։ Մասնավորապես, Սեմյոն Ֆրեյլիխը ֆիլմն անվանել է արժեքավոր[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Иезуитов Н. Пути художественного фильма. 1919—1934. — М.: Кинофотоиздат, 1934. — 150 с.
  • Фрейлих С.И. Искусство кинорежиссёра: творчество народного артиста СССР С.А. Герасимова. — М.: Искусство, 1954. — 270 с.

Արտաքին հղումներ խմբագրել