Սիրանուշ Ալեքսանդրի Մարգարյան (փետրվարի 28, 1971(1971-02-28), Չարենցավան, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրաքննադատ, բանասիրական գիտությունների թեկնածու[1], դոցենտ, ՀԳՄ անդամ 2007 թվականից։

Սիրանուշ Մարգարյան
Ծնվել էփետրվարի 28, 1971(1971-02-28) (53 տարեկան)
ԾննդավայրՉարենցավան, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզուհայերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Չարենցավան քաղաքում (այժմ` ՀՀ Կոտայքի մարզ) 1971 թվականի փետրվարի 28-ին։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը,ինչպես նաև ասպիրանտուրան։ 2001 թվականից որպես ավագ գիտաշխատող աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ Դասախոսել է Հր. Աճառյան համալսարանում։ Հանդիսանում է ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ և արտասահմանյան գրականության 003 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը (2009 թ.-ից)։ Հեղինակել է ժամանակակից հայ գրականությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ, որոնք տպագրվել են գրական մամուլում[2]։

Երկեր խմբագրել

  • Գրական զուգահեռներ (հոդվածներ), Երևան, 2009 ։
  • Հայ վեպի պատմություն («Հայ գյուղագրական վեպը» հոդվածը), Երևան, 2007 ։
  • Պատմության ժամանակը (մենագրություն), Երևան, 2000 ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սիրանուշ Մարգարյան». www.bok.am. Վերցված է 2021 թ․ մայիսի 22-ին.
  2. «ՍԻՐԱՆՈՒՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2021 թ․ մայիսի 22-ին.