Սիրային նամակ, նամակ, որի հիմնական թեման, առարկան սերն է։ Սիրային նամակագրությունը կարող է լինել ինչպես տղամարդու և կնոջ միջև, այնպես էլ երկու տղամարդկանց կամ երկու կանանց (20-21-րդ դարերում երկու տղամարդկանց կամ երկու կանանց միջև ռոմանտիկ նամակագրությունը կարող է նշանակել, որ նրանք համասեռական զույգ են, սակայն 18-19-րդ դարերում ռոմանտիկ սիրահարվածությունը միշտ չի ենթադրել սեքսուալ ենթատեքստ)։ Սիրային նամակներով փոխանակվել են բազմաթիվ պատմական անձինք։ Սիրային նամակը բազմաթիվ գրական ստեղծագործությունների դիպաշարի հիմնական մասն է կազմում։ Կապված համացանցի զարգացման հետ՝ սիրային նամակագրությունը ծանոթության կայքերում դարձել է զանգվածային երևույթ։

Վերմեեր, Սիրո նամակ, 1668 թվական

Նամակագրություն SMS-ի միջոցով խմբագրել

Համաձայն AMR Interactive ընկերության հարցման, որը կատարվել է ավստրալիական ապահովագրական ոլորտի համար, SMS հաղորդագրությունը որոշիչ դեր են ունեցել երիտասարդ ավստրալիացիների մեկ քառորդի սիրային կյանքում։ Ուսումնասիրողները հարցում են անցկացրել 18-25 տարեկան հազարից ավելի երիտասարդների շրջանում։ Պարզ է դարձել, որ հարցվածների 34 %-ը՝ հիմնականում կանայք, ուղարկել են սեքուալ բնույթի տեքստային հաղորդագրություններ։ Սիրահարների ծանոթությունը տեղի է ունեցել հետևյալ ձևերով՝ ընկերների կամ ընտանիքի հետ հյուրընկալությամբ (35 %), ուսումնական հաստատություններում (17 %), համացանցով (11 %)։

SMS-ի միջոցով ռոմանտիկ հաղորդագրություններ ուղարկելու սիրահարների համար ստեղծվել են սիրային թեմաներով կարճ ուղերձների ամբողջ պահոցներ։ Առաջարկվում են հետևյալ տիպի հաղորդագրություններ. «Ես ոստիկանությունում եմ։ Ինձ բռնել են և գործ բացել։ Պատճառը՝ շատ գեղեցիկ եմ։ Բոլոր հանցանշանները նրանց ձեռքում են։ Ես խուճապի մեջ եմ։ Օգնի՛ր», կամ «Եվս մեկ անգամ շնորհավոր ծնունդդ։ Սիրող ամուսին։ Ոչ, շատ սիրող ամուսին»։

Ինքնասպանների գրություններ խմբագրել

Ինքնասպանների մահառաջի գրությունները բավականին հաճախ նվիրված են լինում սիրո թեմային։ Այդպիսի երկտողներ վերլուծության են ենթարկվել հետազոտությունների ժամանակ[1], որի ընթացքում մասնագետները դիտարկել են 262 ինքնասպանների նամակներ։ Պարզ է դարձել, որ երիտասարդ տղամարդ ինքնասպանները կանանցից հաճախ են գրում դժբախտ սիրո մասին և ավելի հազվադեպ՝ այլ հանգամանքների։ Ավագ տարիքի ինքնասպանները սիրո մասին գրում են առավել հազվադեպ։

Կինոֆիլմեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել