Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սիրակ Մելքոնյան (1931 կամ 1930, Թեհրան, Իրան), հայ նկարիչ։

Սիրակ Մելքոնյան
Ծնվել է1931 կամ 1930
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտություննկարիչ
Ոճսյուրռեալիզմ

Կենսագրություն խմբագրել

Սիրակ Մելքոնյանը ծնվել է 1930[1] կամ 1931[2] թվականին Թեհրանում։ 1950-ական թվականներին եղել է ակտիվ նկարիչ, մասնակցել է խմբակային ցուցահանդեսների և ունեցել է անհատական ցուցահանդեսներ Թեհրանում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Տորոնտոյում, Մոնրեալում, Փարիզում և Գերմանիայում։ Նրա արվեստը գտնվում է մասնավոր և հանրային հավաքածուներում։ Նա գեղարվեստական գործունեության հետ համընթաց 50 տարի դասավանդել է ուսումնական կենտրոններում։ 3 տարի դասավանդել է Թեհրանի ակադեմիաներից մեկում։

Հայտնի արվեստի քննադատ Ալեն Բոսքուետը, տեսնելով Փարիզում Սիրաքի աշխատանքները, գրել է նրա մասին.

  «Ամեն սերնդից կարելի է գտնել 3 կամ 4 արվեստագետների, ինչպիսին Մելքոնյանն է։ Նա ոչ ոքի չասաց ուշադրություն դարձրեք ինձ և նույնիսկ հակառակն էր անում։ Մենք վստահ չենք, թե ինչպես պետք է չափել նրան և թե ինչպես պետք է հասկանալ նրան։ Նա վեր է ամեն ինչից։ Ներկերի և վրձինների հարվածները վարպետորեն է արված, իսկ զգացմունքները վառ արտահայտված են։ Նրա հաշխատանքները զարմանալի են, օժտված են պարզությամբ և բարդությամբ»[3]։  

1974 թվականին Թեհրանում արժանանում է միջազգային ցուցահանդես մրցանակին։ Իրանի ժամանակակից արվեստագետներ, ինչպիսիք են Մարկոս Գրիգորյանը, Այդին Աղդաշլոն, միշտ զարմացել են Մելքոնյանի աշխատանքների խորը բովանդակության վրա։ Քղդաշլոն Սիրաքի արվեստանոցում լինելով և նրա հետ հանդիպելուց հետո գրում է, որ Մելքոնյանի աշխատանքները լինի դա մի փոքր ձեռքի չափի կտոր կամ պատի չափ, մատուցվում է վարպետորեն և անկեղծորեն։

2016 թվականի մարտի 3-ին Թեհրանում տեղի է ունեցել նրա ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են վերջին տարիների աշխատանքները։ 85-ամյա նկարչի համար դա ամենամեծ ձեռքբերումն է եղել։ Նկարները հիշեցնում են աստվածային աշխարհ, որտեղ նկարչի բնույթը այլ տիպի է[4]։

Գործունեություն խմբագրել

Հորիզոնական գծերի փոխարինել է գծագրերի կոպիտ էսքիզներով և կարևորել է մասնատված գծերը, որոնք զգալի տեղ են գրավում Սիրաքի աշխատանքներում։ Նա այն հանճարներից է, ով ցույց է տալիս բարդությունները, սակայն մի նոր միջոց առաջ բերելով՝ ուղղորդում է հեշտացված ճանապարհը։ Միշտ էլ դժվար է խոսել նրա աշխատանքների մասին, պարզապես պետք է խոսել մինչև աստիճանաբար գտնես ուղին, գտնես դեպի իրեն տանող ճանապարհը[4]։ Սիրակ Մելքոնյանը չի հիշեցնում ոչ մի ուրիշ սյուռեալիստների։ Նա ներկայացնում է նոր աշխարհ՝ բացառելով իրական աշխարհը, նվազագույնի հասցնելով նուրբ գծերը, ձևավորումները, դեկորայնությունը, ազատել է պարադոքսալ օբյեկտների ներկայությունը միմյանց նկատմամբ։ Նրա արվեստի լրջությունն այն է, որ հիմնական տարրերը՝ գիծը և գույնը, կատարել է միմյանց հետ։ Նա մի նոր փուլ բերեց նյութի օգտագործման ձևի, արվեստի մեջ՝ հիշողությամբ նկարելով առանց հստակ ֆոնի։ Նրա արվեստը մի նկարչություն է, որը ցույց է տալիս ոչինչը, գծերը տեղափոխելով լուսանցքից դեպի մեջտեղ, և նրանք միաձուլվում են շարժվելով ալիքաձև։ Սիրակ Մելքոնյանը աշխատել է յուղաներկով և ակրիլով՝ իր աշխատանքներին տալով ինքնատիպ և անկրկնելի տեսք[5]։

Ցուցահանդեսներ խմբագրել

1950 թվականից մասնակցել է միջազգային ցուցահանդեսների։

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

  • Թեհրան, 2016 թ.

Միջազգային ցուցահանդեսներ խմբագրել

  • Փարիզի բիենալեն, 1958 թ., 1959 թ.
  • Իրանական Ժամանակակից ցուցահանդես, Նյու Յորք, 1971 թ.
  • Բազելի միջազգային արվեստի ցուցահանդես, Շվեյցարիա, 1975 թ.
  • Ժամանակակից նկարիչների ցուցահանդես, Սալոն դե Մոնրուգում, Փարիզ, 1977 թ.
  • Վաշինգտոնի 77-րդ միջազգային արվեստի ցուցահանդես, Վաշինգտոն, 1977 թ.

Խմբակային ցուցահանդեսներ խմբագրել

  • Կանադայի հայ արվեստագետների արվեստի ստեղծագործությունների հավաքածու, Կանադա, 1977 թ.
  • Իրանական նկարիչների ցուցահանդես, Փարիզ, 1990 թ.
  • Ժամանակակից իրանցի նկարիչների ցուցահանդես, Թեհրան, 1995 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Sirak Melkonian». www.artiana.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  2. «Iranian Painter (Armenian): Sirak Melkonian». www.caroun.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. «49 Works by 32 Iranian Artists at Christie's Dubai - IFP News» (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 15. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  4. 4,0 4,1 «Tehran galleries hold Sirak Melkonian's Paintings Retrospective». www.payvand.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  5. «Auction News». Eight New World Records Achieved at Bonhams Islamic and Indian Art Auction – Blog (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.(չաշխատող հղում)