Սիտտաս (հուն․՝ Σίττας, Τζίττας, Ζίττας, Ζτίττας, լատին․՝ Sittas, հայերեն՝ Ուրսիկիոս, 5-րդ դար - 538, Բյուզանդական Հայաստան, Բյուզանդական կայսրություն), հայազգի բյուզանդական զորավար, կինը՝ Թեոդորա կայսրուհու քույր Կոմիտոն էր[1]։

Սիտտաս (Ուրսիկիոս[1])
հուն․՝ Σίττας, Τζίττας, Ζίττας, Ζτίττας
Հայաստանի և Պոնտոսի զինվորական մագիստրոս (լատին․՝ magister militum per Armeniam et Pontum Polemoniacum et gentes)
528-529
 
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ծննդյան օր 5-րդ դար
Վախճանի օր 538
Վախճանի վայր Բյուզանդական Հայաստան, Բյուզանդական կայսրություն
Քաղաքացիություն  Բյուզանդական կայսրություն
Ամուսին Կոմիտո
Զավակներ Աելիա Սոֆիա

Կենսագրություն խմբագրել

Ըստ Նիկողայոս Ադոնցի նրա իսկական անունը Ուրսիկիոս էր, իսկ Սիտտասը նրա կոչումն էր[1]։

528-529 թվականներին Հուստինիանոս Ա-ն նրան նշանակում է Հայաստանի և Պոնտոսի զինվորական մագիստրոս (լատին․՝ magister militum per Armeniam et Pontum Polemoniacum et gentes)[1]:

Սիտտասը խնամիական կապերով կապված էր Հուստինիանոսի արքունիքի հետ։ Նրա կինը Թեոդորա կայսրուհու քույր Կոմիտոն էր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին», Հատոր 5 ։ Բյուզանդական աղբյուրներ, Հ. Ա։ Պրոկոպիոս Կեսարացի, թարգմ՝. Հրաչ Բարթիկյանի, Երևան, 1967, էջ 332

Աղբյուրներ խմբագրել

  • «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին», Հատոր 5; Բյուզանդական աղբյուրներ, Հ. Ա։ Պրոկոպիոս Կեսարացի, թարգմ՝. Հրաչ Բարթիկյանի, Երևան, 1967, էջ 332